Զնոյմո
Զնոյմո, քաղաք Չեխիայի Հանրապետության հարավմորավական տարածաշրջանում ։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դիե գետի ափին, Բռնոյից 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ավստրիայի հետ պետական սահմանի մոտ։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հետ կապված է երկաթուղով և ավտոմայրուղով։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 787։ Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ։
Read article