![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Zeno_Achilles_Paradox.png/640px-Zeno_Achilles_Paradox.png&w=640&q=50)
Զենոնի ապորիաներ
From Wikipedia, the free encyclopedia
Զենոնի ապորիաներ (հին հունարեն՝ ἀπορία «դժվարություն»), Էլեական դպրոցի հին հույն փիլիսոփա Զենոն Էլեացու առերևույթ պարադոքսալ դատողություններ շարժման և բազմության թեմայով (մ.թ.ա. մոտ 490- մթ.ա.430)։ Ժամանակակիցները հիշատակել են Զենոնի ավելի քան 40 ապորիա, 9-ը հասել են մեզ, որոնք քննարկվել են Արիստոտելի «Ֆիզիկա»[Ն 1] տրակտատում և այլ աշխատություններում, մասնավորապես նաև դրանց նվիրված Սիմպլիկիոսի, Ֆիլոպոնոսի և Թեմիստիոսի մեկնաբանություններում[1]։ Այս 9 ապորիաներից մեկը փոխանցել է նաև Դիոգենես Լաերտացին[2]։ Բազմության մասին ապորիաները քննարկվում են Պլատոնի «Պարմենիդես» երկխոսության մեջ։ Արիստոտելի մեկնաբան Էլիաս Ալեքսանդրացին (մ.թ. 6-րդ դար) հայտնում է, որ Զենոնն արտահայտել է 40 պարադոքս ( հին հունարեն՝ ἐπιχείρημα)[Ն 2] բազմության և հինգը` շարժման մասին։
![]() |
Նա գրել է իր ուսուցչի՝ Պարմենիդեսի համար, ով պնդում էր, որ գոյն իր տեսքով մեկ է, թեև կարծում էր, ակներևորեն բազմակի է՝ ըստ քառասուն էպիխեյրեմայի {փաստարկումների}, գրել է հօգուտ այն բանի, որ գոյը մեկն է, քանի որ նա կարծում էր, որ լավ է ուսուցչի համախոհը լինել։ Հերթական անգամ, պաշտպանելով նույն ուսուցչին, ով պնդում էր, որ գոյն անշարժ է, պատրանք, նա առաջ քաշեց հինգ էպիխեյրեմա՝ հօգուտ այն բանի, որ գոյն անշարժ է։ Կինիկ Անտիսթենեսը, ով չէր կարող առարկել նրանց, կանգնեց և սկսեց քայլել՝ հավատալով, որ գործով ապացուցումն ավելի ուժեղ է, քան ցանկացած խոսքով առարկությունը[3]: | ![]() |
Զենոնի ապորիաներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Պարադոքս |
Հեղինակ | Զենոն Էլեացի |
![]() |
Ամենահայտնիներից են Զենոնի «Աքիլեսը և կրիան» պարադոքսը և շարժման մասին այլ ապորիաները, որոնք քննարկվել են ավելի քան երկու հազար տարի, դրանց նվիրված են հարյուրավոր ուսումնասիրություններ։ Պլատոնը դրանք չի հիշատակում «Պարմենիդեսում», ուստի Վ.Յա Կոմարովան ենթադրում է, որ շարժման պարադոքսները Զենոնը գրել է ավելի ուշ, քան մյուսները[4]։
Սխալ է այս պարադոքսներն ընկալել որպես սոփիզմներ կամ հավատալ, որ բարձրագույն մաթեմատիկայի գալուստով բոլոր ապորիաները լուծվում են[5]։ Բերտրան Ռասելը գրել է, որ Զենոնի ապորիաները «այս կամ այն ձևով ազդում են տարածության, ժամանակի և անսահմանության գրեթե բոլոր տեսությունների վրա, որոնք առաջարկվել են նրա ժամանակներից մինչև մեր օրերը»[6]։ «Զենոնի փաստարկների խնդրահարույցությունը շատ ավելի հեռու է կոնկրետ պատմական իրավիճակից, որն առաջացրել է դրանց տեսքը։ Հսկայական գրականություն է նվիրված Զենոնի ապորիաների վերլուծությանը. «Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել նրանց վերջին հարյուր տարվա ընթացքում, երբ մաթեմատիկոսները սկսեցին տեսնել նրանց մեջ ժամանակակից բազմությունների տեսության պարադոքսների ակնկալիքը»[7]։ Զենոնի պատճառահետևանքային մեկնաբանությամբ առաջացած գիտական քննարկումները զգալիորեն խորացրել են այնպիսի հիմնարար փոխազդեցությունների ըմբռնումը, ինչպիսիք են բնության մեջ անընդհատության և դիսկրետության (անջատված) դերը, ֆիզիկական շարժման համարժեքությունը և դրա մաթեմատիկական մոդելը և այլն։ Այս քննարկումները շարունակվում են և մինչ օրս[⇨], գիտական հանրությունը դեռևս կոնսենսուսի չի եկել պարադոքսների էության վերաբերյալ[8][⇨]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Diogenis_Laertii_De_Vitis_%281627%29_-_Zenon_of_Elea_or_Zenon_of_Citium.jpg/320px-Diogenis_Laertii_De_Vitis_%281627%29_-_Zenon_of_Elea_or_Zenon_of_Citium.jpg)