Մաթեմատիկական մոդել
որևէ երևույթի կամ օբյեկտի առաջնային բնորոշ հատկությունները ներկայացնել մաթեմատիկորեն / From Wikipedia, the free encyclopedia
Իրական օբյեկտի իդեալականացումը կոչվում է մոդելավորում, իսկ իդեալական օբյեկտն ինքը կոչվում է մոդել։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մոդելավորումը մոդել կառուցելու պրոցեսն է, ինչը անհրաժեշտ է տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Մոդելը ստեղծվում է ելնելով տվյալ խնդրի պայմաններից։
Օբյեկտները կարող են լինել բազմազան և առնչվել տարբեր բնագավառների հետ։ Այժմ մոդելավորումը լայնորեն կիրառվում է տնտեսության և գիտության մի շարք ճյուղերում։ Գիտության մեջ „Կիրառական մաթեմատիկա” առարկան սկսվում է մաթեմատիկական մոդելների կառուցումով։ Դա նշանակում է, որ որևէ երևույթ կամ օբյեկտ ուսումնասիրելիս հաշվի է առնվում նրան բնորոշ առանձնահատկությունները, անտեսվում են նրա երկրորդային հատկությունները, և առաջնային հատկությունները բերվում են մաթեմատիկական տեսքի։ Բերել մաթեմատիկական տեսքի նշանակում է գրել այդ օբյեկտի մաթեմատիկական հավասարումները և անհրաժեշտ պայմանները։ Հաջորդ քայլը այդ հավասարումների լուծումն է կամ թվային իրականացումը։ Մաթեմատիկական մոդելը արտացոլում է տվյալ օբյեկտի գլխավոր բնորոշ հատկությունները և ամենևին էլ նույնական չէ այդ օբյեկտին։ Դա նշանակում է, որ տվյալ խնդրի պայմաններում այդ օբյեկտի որոշ հատկություններ մենք անտեսում ենք, կամ օբյեկտն ունի այնպիսի բնորոշ հատկություն, որը մեզ անհայտ է և կարող է բացահայտվել հետագայում։ Մաթեմատիկական մոդելների օրինակներ են՝ նյութական կետը, մաթեմատիկական ճոճանակը, ճկուն առաձգական թելը, իդեալական գազը, անդեֆեկտ նյութը և այլն։