Զանգվածի և էներգիայի համարժեքություն
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածի և էներգիայի համարժեքություն, հասկացություն ֆիզիկայում՝ հարաբերականության տեսության մեջ, ըստ որի՝ ֆիզիկական համակարգի կամ մարմնի լրիվ էներգիան հավասար է նրա զանգվածի և վակուումում լույսի արագության քառակուսու արտադրյալին․
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/E_equals_m_plus_c_square_at_Taipei101.jpg/270px-E_equals_m_plus_c_square_at_Taipei101.jpg)
որտեղ -ն
զանգվածով մարմնի կամ համակարգի էներգիան է,
-ն՝ լույսի արագությունը վակումում, արժեքը՝ 299 792 458 մ/վ։
Ելնելով «զանգված» և «էներգիա» տերմինների ընկալումից՝ բանաձևը կարելի է երկու կերպ մեկնաբանել․
- Մի կողմից այս հասկացությունը նշանակում է, որ մարմնի զանգվածը (ինվարիանտ զանգվածը, որը նաև կոչվում է հանգստի զանգված) հավասար է (
հաստատուն բազմապապատկիչի ճշտությամբ)[Ն 1] «նրանում պարփակված» էներգիային, այսինքն՝ համապատասխան հաշվարկման համակարգում (հանգստի հաշվարկման համակարգում) չափված կամ հաշվարկված էներգիային՝ այսպես կոչված հանգստի էներգիային կամ, լայն իմաստով, այդ մարմնի ներքին էներգիային[1],
որտեղ
֊ն մարմնի հանգստի էներգիան է,
֊ը՝ հանգստի զանգվածը։
- Մյուս կողմից կարելի է պնդել, որ ֆիզիկական օբյեկտի (անպայման չէ մարմնի) էներգիայի ցանկացած տեսակին համապատասխանում է որոշակի զանգված․ օրինակ, ցանկացած շարժվող օբյեկտի համար ներմուծվում է ռելյատիվիստական զանգվածի հասկացություն։ Ռելյատիվիստական զանգվածը ( c2 բազմապատկիչի ճշտությամբ) հավասար է օբյեկտի լրիվ էներգիային (ներառյալ կինետիկական էներգիան)[2]՝
որտեղ
֊ն օբյեկտի լրիվ էներգիան է,
֊ը՝ ռելյատիվիստական զանգվածը։
Առաջին մեկնաբանությունը երկրորդի մասնավոր դեպքը չէ։ Չնայած դադարի էներգիան էներգիայի մասնավոր դեպքն է, իսկ ֊ը գործնականում հավասար է
֊ին մարմնի շարժման զրոյական կամ փոքր արագության դեպքում, բայց
֊ի ֆիզիկական բովանդակությունը երկրորդ մեկնաբանության շրջանակներից ավելին է․ այն սկալյար (այսինքն՝ արտահայտվում է մեկ թվով) ինվարիանտ (անփոփոխ՝ հաշվարկման համակարգի փոփոխության դեպքում) բազմապատկիչ է էներգիայի և իմպուլսի քառաչափ սահմանման մեջ, անալոգ է նյուտոնյան զանգվածին և նրա ուղղակի ընդհանրացումն է[Ն 2], և բացի այդ,
֊ը 4֊իմպուլսի վեկտորի մոդուլն է։ Ավելին, հենց
մեծությունն (և ոչ
֊ն) է միակ սկալյարը, որը ոչ միայն բնութագրում է մարմնի իներտ հատկությունները փոքր արագությունների դեպքում, այլև որով այդ հատկությունները կարող են բավական պարզ գրվել մարմնի ցանկացած շարժման արագության համար[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Mass%E2%80%93energy_equivalence.svg/320px-Mass%E2%80%93energy_equivalence.svg.png)
Այսպիսով, ֊ը՝ ինվարիանտ զանգվածը, ֆիզիկական մեծություն է, որն ունի ինքնուրույն և հիմնարար իմաստ[4]։
Ժամանակակից տեսական ֆիզիկայում զանգվածի և էներգիայի համարժեքության հասկացությունը սովորաբար կիրառվում է առաջին իմաստով[5]։
Բանաձևն ամենաընդհանրական ձևով առաջին անգամ ձևակերպել է Ալբերտ Այնշտայնը 1905 թվականին, սակայն մարմնի էներգիայի և իներտ հատկությունների կապի մասին պատկերացումները մշակվել են նաև այլ հետազոտողների ավելի վաղ աշխատանքներում։
Ժամանակակից մշակույթում բանաձևը թերևս բոլոր ֆիզիկական բանաձևերից ամենահայտնին է, ինչը պայմանավորված է ատոմային զենքի հետ նրա կապով։ Բացի այդ, հենց այս բանաձևն է խորհրդանշում հարաբերականության տեսությունը և լայնորեն օգտագործվում է գիտության հասարակայնացման համար[6]։