Լույսի արագություն
From Wikipedia, the free encyclopedia
Լույսի արագությունը վակուումում էլեկտրամագնիսական ալիքների տարածման բացարձակ մեծությունն է։ Ֆիզիկայում այն ընդունված է նշանակել լատին․՝ «c» տառով։ Լույսի արագությունը վակուումում հիմնարար հաստատուն է՝ անկախ հաշվարկման իներցիալ համակարգի ընտրությունից։ Այն վերաբերում է հաստատունների այն դասին, որոնք բնութագրում են ոչ թե պարզապես մարմիններ կամ դաշտեր, այլ տարածության և ժամանակի հատկություններն ընդհանուր առմամբ։ Լույսի արագությունը համարվում է մասնիկների շարժման և փոխազդեցությունների տարածման սահմանային արագությունը։
Մանրամասն տեղեկատվություն Արագության չափման միավորը, Թվային արժեքը ...
Արագության չափման միավորը | Թվային արժեքը |
---|---|
Մետր/վայրկյան | 299 792 458 |
Կիլոմետր/ժամ | 1, 08 մլրդ |
Մղոն/ժամ | 671 մլն |
Պլանկի միավոր | 1 |
Փակել