ֆրանսիացի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Իզաբել Ժեֆռուա (ֆր․` Isabelle Geffroy, մայիսի 1, 1980[2], Տուր[1]), ֆրանսիացի երգչուհի, որը հանդես է գալիս Զազ կեղծանվամբ։ Ֆրանսիացի երգչուհի և երգահան է, ով կարողանում է համադրել ջազային ժանրը ֆրանսիական տարբեր սոուլ և ակուստիկ ժանրերի հետ։ Նա հայտնի է իր հիթային «Je veux» երգով, իր առաջին՝ Zaz ալբոմից, որը թողարկվել է 2010 թվականի մայիսի 10-ին։
Զազ | |
---|---|
ZAZ-ը համերգի ժամանակ (2011) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ ZAZ |
Ի ծնե անուն | Իզաբել Ժեֆռուա(ZAZ) ֆր․ Isabelle Geffroy |
Նաև հայտնի է որպես | Zaz |
Ծնվել է | 1980 մայիսի 01 Տուռ, Ֆրանսիա Տուր[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | Էստրադային երաժշտություն, շանսոն, ջազ, ֆոլկ, ակուստիկյան երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ և Ակուստիկ կիթառ |
Գործունեություն | 2007- |
Լեյբլ | Play On |
Կրթություն | Toulouse Conservatory school? |
Անդամակցություն | Les Enfoirés? |
Պարգևներ | |
Կայք | www.zazofficial.com |
Ստորագրություն | |
Zaz Վիքիպահեստում |
Նրա մայրը իսպանացի ուսուցչուհի էր, հայրը աշխատում էր էլեկտրական ընկերությունում։ 1985 թվականին Զազը իր քրոջ և եղբոր հետ ընդունվեց Թոուրի կոնսերվատորիան և հաճախեց մինչև 11 տարեկանը։ Նա ուսումնասիրեց երաժշտության տեսությունը, մասնավորապես ջութակ, դաշնամուր, կիթառ և երգչախմբային երգեցողություն։ 1994 թվականին նա տեղափոխվել է Բորդո։ 1995 թվականին հաճախել է երգեցողության դասերի և զբաղվել է սպորտով մեկ տարի։ Զբաղվել է կունգ ֆուով պրոֆեսիոնալ մարզիչի հետ։ 2000 թվականին տեղական մարզպետարանից Զազը շահել է կրթաթոշակ, որը թույլ տվեց նրան դառնալ ժամանակակից երաժշտության դպրոցի անդամ (Երաժշտական գործունեության և տեղեկատվության կենտրոն Բորդոյում)։ Նրա երաժշտական հետաքրքրությունները ներառում էին Վիվալդիի «Տարվա չորս եղանակները», ջազ երգչուհիներ, ինչպես Էլլա Ֆիցջերալդը և երգիչներ, ինչպիսիք են Էնրիկո Մաքիասը, Բոբի Մաքֆերրին և Ռիչարդ Բոնան։ Ինչպես նաև աֆրիկյան, լատինական և կուբայական ռիթմերը։ 2006 թվականին նա տեղափոխվում է Փարիզ։
Նա մեկն էր Իզար-Ադաթց (Izar-Adatz) խմբի 4 երգիչներից (Բասկերենից «Ընկնող աստղ»)։ Մեծաքանակ խումբ, որը կազմված էր 16 հոգուց, ում հետ նա 2 տարի մասնակցեց շրջագայությունների։ Աշխատել է Թոուլսի ստուդիայում որպես բեք վոկալիստ և երգել մի շարք երգիչների հետ, ինչպիսիք են՝ Մաեսոն, Արթ Մենգոն, Վլադիմիր Մաքսը, Ժան-Պիեռ Մադերը, Էդուարդո Սանգուետին և Սերխիո Գուերաոն։
2011 թվականին Զազը հաղթեց «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում (անգլ.՝ European Border Breakers Awards)։ Ամեն տարի «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունը (անգլ.՝ EBBA) ի հայտ է բերում 10 զարգացող երգիչների կամ խմբերի, ովքեր նախորդ տարիների ընթացքում իրենց թողարկած միջազգային ալբոմներով գրավել են բազմաթիվ հանդիսատեսների։
2010 թվականի մայիսին ֆրանսիական Տելեմա ամսագիրը հայտարարեց,- «Վերջին շաբաթների ընթացքում մի լուր է տարածվել, որ Զազը անզուգական ձայն ունի և նա կլինի ամառվա բացահայտումը»։ 2010 թվականի մայիսի 10-ին Զազը թողարկեց իր առաջին ալբոմը։ Այն ներառում էր իր իսկ գրած ("Trop sensible") և համատեղ կազմած երգեր ("Les passants", "Le long de la route", "Prends garde à ta langue", "J'aime à nouveau", "Ni oui ni non")։ Կերադին Սոլտանին արտադրեց "Play On" անվանումով ալբոմ և գրեց "Je veux" հիթը։ Փոփ երաժիշտ Ռաֆայել Հարոչը գրել է նրա «Éblouie par la nuit», «Port Coton» and «La fée» երգերը։ 2010 թվականին նա պայմանագիր կնքեց Caramba և Sony ATV ձայնագրման ստուդիաների հետ՝ իր հյուրախաղերի համար։ Նրան հրավիրվեց մի քանի հեռուստաելույթների (ինչպիսիք են Տառատան և Չաբադան) և ձայնագրվեց է մի քանի ռադիոհաղորդումներում։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Զազը հայտնվեց BBC1-ի Էնդրյու Մարի լոնդոնյան հեռուստահաղորդորդմանը կատարելով "Je veux" երգը։ Զազը շրջել է Ֆրանսիայով, հանդես է եկել Մոնրեալի Ֆրանկոֆոլիս քաղաքում, ինչպես նաև Շվեյցարիայում, Բրյուսելում, Բեռլինում և Միլանում։ Աշնանը Զազը զբաղեցրեց Բելգիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի բոլոր առաջատար հորիզոնականները։ Կառամբա ընկերության `Զազի մենեջեր և պրոդյուսեր Մետյու Բելիգանդը ասել է.
2010 թվականի նոյեմբերին Զազի դեբյուտային ալբոմը դարձավ կրկնակի պլատինե և Չարլզ Կրոս ակադեմիայի կողմից արժանացավ «Բացահայտում երգ» մրցանակին։ Զազը նաև հաղթել է «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում։ Նրան անվանել են ֆրանսիացի արտիստ, ում երգերը արտասահմանում 2010 թվականին ամենից շատ են հնչեցվել։ Համաձայն արված ուսումնասիրության՝ Զազը ճանաչվել է 2010 թվականի ամենահայտնի Ֆրանսիացի երգչուհին։ 2011 թվականին նա միացավ Լես Էնֆորտե (անգլ.՝ The Adele) բարեգործական անսամբլին։ Նրա "Coeur Volant" երգը օգտագործվել է, որպես սաունդթրեք «Ժամանակի պահապանը» ֆիլմի համար։ 2012 թվականին Զազը մեկնեց շրջագայության և համերգներ ունեցավ աշխարհի տարբեր երկրներում. ներառյալ Ճապոնիան, Կանադան, Գերմանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Սլովենիան, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Սերբիան և Թուրքիան։
Տարի | Անվանում | Աղյուսակ | Ալբոմ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավ | Բելգ (FL) [18] |
Բելգ (WA) [19] |
Ֆրանս [20] |
Գերմ | Հուն [21] |
SUI | |||
2010 | "Je veux" | 16 | 34 | 2 | 34 | 22 | 23 | 23 | Zaz |
"Le long de la route" | - | 821 | 16 | 62 | - | 39 | |||
2011 | "La fée" | - | - | 7 | 40 | - | 17 | - | |
"Éblouie par la nuit" | - | 17 | 34 | 37 | - | - | - | ||
2013 | "On ira" | 74 | - | 36 | 12 | 47 | - | 15 | Recto Verso |
"Si" | - | - | - | 34 | - | - | - | ||
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում | |||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.