From Wikipedia, the free encyclopedia
Երկրային խմբի մոլորակներ, մոլորակ, որը հիմնականում կազմված է սիլիկատներից, ապարներից կամ մետաղներից։ Արեգակնային համակարգի երկրային խմբի մոլորակներն են՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս։ Մոլորակների երկրաֆիզիկական սահմանումն օգտագործող աստղագետների շրջանում Արեգակնային համակարգի երկու կամ երեք մոլորակային զանգվածի արբանյակներ ևս համարվում են երկրային խմբի մոլորակ (Լուսին, Իո և երբեմն Եվրոպա)։ Պալաս և Վեստա աստերոիդները երբեմն ներառվում են երկրային խմբի մոլորակների շարքին[1][2][3]։
Ի տարբերություն շատ ավելի մեծ հսկա մոլորակների, որոնք հիմնականում կազմված են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող ջրածնից, հելիումից և ջրից, երկրային խմբի մոլորակները ունեն պինդ մակերևույթ։
Երկրային խմբի մոլորակներ ունեն բարձր խտություն և կազմված են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից (ի տարբերություն գազային հսկաներից և սառցե-քարե գաճաճ մոլորակներից, Կոյպերի գոտու մարմիններից և Օորտի ամպից)։ Ամենամեծ երկրային խմբի մոլորակն է Երկիրը, ավելի քան 14 անգամ զանգվածով զիջում է ամենափոքր գազային հսկա Ուրանին, և ավելի քան 400 անգամ ավելի զանգվածով է Կոյպերի գոտու ամենամեծ հայտնի մարմնից։
Երկրային խմբի մոլորակները կազմված են հիմնականում թթվածնից, սիլիցիումից, երկաթից, մագնիումից, ալյումինից և այլ ծանր տարրերից։
Բոլոր երկրային խմբի մոլորակները ունեն հետևյալ կազմությունը`
Երկու հեռավոր մոլորակները երկրային խմբում (Երկիր և Մարս) ունեն արբանյակներ և (ի տարբերություն բոլոր գազային հսկաների) նրանցից ոչ մեկը չունի օղակներ։
Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների մեծ մասը գազային հսկաներ են, քանի որ դրանց հայտնաբերումը ավելի հեշտ է[4][5][6]։ Սակայն, 2005 թվականից սկսած հարյուրավոր պոտենցիալ երկրային խմբի մոլորակներ են հայտնաբերվել, որոնից որոշները հաստատվել են որպես երկրային խմբի մոլորակներ։ Այս մոլորակների մեծ մասի զանգվածը մեծ է Երկրի զանվածից և փոքր Նեպտունի զանգվածից։
Ամենայն հավանականությամբ նման մոլորակների մեծ մասը Նեպտունի նման գազային հսկաներ են, քանի որ արտարեգակնային մոլորակների զանգվածի և շառավղի կապի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկու Երկրային զանգվածը անցման կետ է։ Սա հուշում է, որ այս կետում սկսում է զգալի գազային պատյան կուտակվել։ Մասնավորապես, Երկիրն ու Վեներան կարող են հնարավոր ամենամեծ պինդ մակերևույթով մոլորակները լինել[7]։ Բացառությունները շատ մոտ են իրենց աստղին[8]։
1990-ականներին PSR B1257+12 պուլսարի ուղեծրում հայտնաբերվել են առաջին արտարեգակնային մոլորակները՝ 0.02, 4.3 և 3.9 երկրային զանգվածով։
2005 թվականին հայտնաբերվեցին առաջին մոլորակները, որոնք պտտվում էին հիմնական հաջորդականության աստղի շուրջ և որոնք ցույց էին տալիս երկրային խմբի մոլորակներ լինելու նշաններ. Gliese 876 d և OGLE-2005-BLG-390Lb։ Gliese 876 d-ը պտտվում է Gliese 876 կարմիր գաճաճի շուրջ, գտնվում է Երկրից 15 լուսային տարի հեռավորության վրա, ունի 9 երկրային զանգված իսկ սիդերիկ պարբերությունը 2 երկրային օր է։ OGLE-2005-BLG-390Lb-ը ունի 5.5 երկրային զանգված և պպտվում է աստղի շուրջ, որը գտնվում է Երկրից 21,000 լուսային տարի հեռավորության վրա՝ Կարիճի համաստեղությունում։
2007-2010 թվականներին հայտնաբերվել է 3 կամ 4 պոտենցիալ երկրային խմբի մոլորակ «Gliese 581» մոլորակայում համակարգում։ Դրանցից ամենափոքրը՝ Gliese 581e-ը, ունի 1.9 երկրային զանգված[9], բայց շատ մոտ է իր աստղին[10]։
Երկու այլ մոլորակներ՝ Gliese 581 c-ը և Gliese 581d-ը (վիճելի) ունեն ավելի մեծ զանգված, որոնք պտտվում են իրենց աստղի բնակելի գոտում կամ դրան մոտ և կարող են բնակելի լինել՝ Երկրին մոտ ջերմաստիճանով։
Մեկ այլ հնարավոր երկրային խմբի մոլորակ՝ HD 85512 b-ը, հայտնաբերվել է 2011 թվականին և ունի 3.6 երկրային զանգված[11]։ Այս մոլորակների շառավիղն ու կազմությունը անհայտ է։
Առաջին հաստատված արտարեգակնային երկրային խմբի մոլորակը Kepler-10b-ն է, որը հայտնաբերվել է 2011 թվականին «Կեպլեր» աստղադիտակով, որը հատուկ նախագծվել էր Երկրի չափ մոլորակներ հայտնաբերելու համար[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.