From Wikipedia, the free encyclopedia
Սիլիկատներ (լատ․ silex; — կայծքար), սիլիկաթթուների աղերը։ Ջրում լուծվում են (սահմանափակ) միայն ալկալիական մետաղների սիլիկատները, որոնք լուծույթում զգալիորեն հիդրոլիզվում են։ Սիլիկատները սիլիկաթթուների նման սովորաբար բարձրամոլեկուլային պոլիմերներ են։
Բնական Սիլիկատները առաջացնում են ամենատարածված միներալների դասը (մոտ 500 միներալ՝ դաշտային շպատներ, ամֆիբոլներ, պիրոքսեններ, փայլարներ, օլիվին...), որոնք կազմում են երկրակեղևի զանգվածի 45% – ֊ը (քվարցի հետ՝ մոտ 87% ֊ը) և հրաբխային ապարների՝ 95%-ը։ Սիլիկատների կառուցվածքի հիմքում ընկած են [SiO4]4– քառանիստ անիոնային խմբերը, որոնք կարող են համակցվել (թթվածնի ընդհանուր ատոմով)՝ առաջացնելով շղթաներ, հարթ և տարածական ցանցեր։
Սիլիկատներ դասակարգվում են ըստ SiO44– խմբերի համակցման տեսակի, ռադիկալների բաղադրության, կատիոնների բնույթի և պարունակության, ջրի և հիդրօքսիլ ու այլ անիոնային խմբերի առկայության և բնույթի։ Այլ քառանիստային անիոններ պարունակող սիլիկատներ են ալյումինասիլիկատները, բորասիլիկատները,բերիլասիլիկատները, նաև տիտանասիլիկատները և ցիրկոնասիլիկատները։ Ըստ [SiO4]4– քառանիստերի համակցման բնույթի տարբերում են․
Սիլիկատների բաղադրության մեջ մտնող փոքր կատիոններն (Mg2+, Al3+, Fe2+ Mn2+ ...) առաջացնում են գագաթներում թթվածնի 6 ատոմ պարունակող ութանիստեր, մեծ կատիոնները (K+, Na+,Са2+, Ba2+, Sr2+ ...)՝ 8,9 կամ 12 գագաթ ունեցող բազմանիստեր, որոնց կողերը համատեղելի են (Si2O7)6- խըմբերին։ Սիլիկատներին բնորոշ է իզոմորֆիզմը, այդ պատճառով տարածված են նրանց պինդ լուծույթները։ Սիլիկատները կարող են պարունակել բյուրեղային ջուր, ցեոլիտային և միջշերտային ադսորբված ջուր, նաև ОН–, F+, Cl-, ՏO22-, СО32- և այլ անիոններ։
Բազմաթիվ սիլիկատներ կարևոր օգտակար հանածոներ են (պարունակում են Li, Be, Ni ...)։ Նեֆելիններից ստանում են ալյումին, պոտաշ և սոդա։ Կարևոր են նաև ոչ հանքային օգտակար հանածոները (դաշտային շպատ, փայլար, ասբեստ, տալկ ...), թանկարժեք և այլ զարդաքարեր (զմրուխտ, տոպազ, աքվամարին ...) հանդիսացող սիլիկատները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիկատներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.