![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Frankfurt_Skyline_at_night_%2528Unsplash%2529.jpg/640px-Frankfurt_Skyline_at_night_%2528Unsplash%2529.jpg&w=640&q=50)
Եվրոպական միության տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության տնտեսությունը Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրների համատեղ տնտեսությունն է։ Այն աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսությունն է ինչպես անվանական (Միացյալ Նահանգներից հետո), այնպես էլ ըստ գնողունակության հավասարության (Չինաստանից հետո)։ 2018 թվականին Եվրամիության ՀՆԱ-ն գնահատվել է 18,8 տրիլիոն դոլար (անվանական)[22], որը կազմում է համաշխարհային տնտեսության մոտավորապես 22%-ը (անվանական գլոբալ ՀՆԱ)[23]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/GNI_per_capita.jpg/640px-GNI_per_capita.jpg)
![]() | |
Արժույթ | Euro (EUR, €) և 10 այլ |
---|---|
Ֆիսկալ տարի | Օրացույցային տարի |
Առևտրային կազմակերպություններ | WTO, G20, G7 և այլն |
Վիճակագրություն | |
Բնակչություն | ▲ 513,481,691 (ԵՄ28, 1 Հունվար 2019 թվական)[1] |
ՀՆԱ | |
ՀՆԱ-ի աճ |
|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | |
Ջինիի գործակից | ![]() |
Մարդկային զարգացման ինդեքս | ![]() |
Աշխատուժ | |
Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
Գործազրկություն | |
Միջին համախառն աշխատավարձ | €35,000 (~US$40,000), տարեկան (2015)[10] |
Մինջին զուտ եկամուտ | €24,000 (~US$27,000), տարեկան (2015)[10] |
Հիմնական արտադրություններ |
|
Արտաքին | |
Արտահանում | $1.9 տրիլիոն (2015 est.)[11] |
Արտահանվող ապրանքներ | մեքենաներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ, դեղագործական նյութեր և այլ քիմիական նյութեր, վառելիք, օդանավ, պլաստմասսա, երկաթ և պողպատ, փայտանյութ և թղթե արտադրանքներ, ալկոհոլային խմիչքներ, կահույք |
Արտանհանման հիմնական գործընկերներ | |
Ներկրում | $1.7 տրիլիոն (2015 թվական)[11] |
Ներկրվող ապրանքներ | վառելիք և չմշակված յուղեր, մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, դեղագործական նյութեր և այլ քիմիական նյութեր, թանկարժեք քարեր, տեքստիլներ, ինքնաթիռներ, պլաստմասսա, մետաղներ, նավեր |
Ներկրման հիմնական գործընկերներ | |
Օտարերկրյա ուղղակի ներդրումենրի ծավալ | |
Համախառն արտաքին պարտք | $13.05 տրիլիոն (31 Դեկտեմբեր 2014 թվական)[11] |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ![]() |
Եկամուտ | ՀՆԱ-ի 44.9%-ը (2016)[15] |
Ծախսեր | ՀՆԱ-ի 47.4%-ը (2015)[16] |
Տնտեսական օգնություն | դոնոր։ ODA, $87.64 միլիարդ[18] |
Վարկային վարկանիշ | |
Արտաքին պաշարներ | $0.6 տրիլիոն (2010)[21] |
Եվրոն, որն օգտագործվում է Եվրամիության 28 անդամ երկրներից 19-ում, հանդիսանում է աշխարհի երկրորդ խոշոր պահուստային արժույթը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ վաճառվող երկրորդ արժույթն ԱՄՆ դոլարից հետո[24][25][26]։ Եվրոն պաշտոնական արժույթ է 25 երկրներում՝ եվրագոտում և եվրոպական վեց այլ երկրներում՝ պաշտոնապես կամ դե ֆակտո։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5f/2015_GDP_%28nominal%29_in_EU.svg/640px-2015_GDP_%28nominal%29_in_EU.svg.png)
Եվրամիության տնտեսությունը բաղկացած է խառը տնտեսությունների ներքին շուկայից, որը հիմնված է ազատ շուկայական հարաբերությունների և առաջադեմ սոցիալական մոդելների վրա։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017-ին կազմել է 37,800 դոլար[3], իսկ ԱՄՆ-ում`59,495 ԱՄՆ դոլար, Ճապոնիայում՝ 42.695 դոլար և Չինաստանում՝ 16.636 դոլար[27]։ Անդամ պետություններում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն էականորեն անհավասար է. Լյուքսեմբուրգում կազմում է 105,148 դոլար, իսկ Բուլղարիայում՝ 21.678 դոլար[28]։ Եվրամիությունը ցածր Ջինի գործակիցով (այն հավասար է 31-ի) ունի եկամուտների ավելի հավասարակշռված վերաբաշխում, քան համաշխարհային միջինը[29][30]։
«Euronext»-ը եվրագոտու հիմնական ֆոնդային բորսան է և շուկայական կապիտալիզացիայով աշխարհում հանդիսանում է վեցերորդը[31]։ 2012 թվականին Եվրամիությունում կատարված օտարերկրյա ներդրումները ընդհանուր առմամբ կազմել են 5,1 տրիլիոն դոլար, մինչդեռ ԵՄ-ի ներդրումները արտասահմանյան երկրներում կազմել են 9,1 տրիլիոն դոլար, ինչը կազմել է աշխարհում ներքին և արտաքին ամենաբարձր ներդրումները[32][33]։ Եվրամիության ամենամեծ առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Նորվեգիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը և Կանադան[34]։
2009 թվականին համաշխարհային ճգնաժամի սկզբից ի վեր, հակառակ տնտեսական իրավիճակներ են առաջացել մի կողմից Հարավային Եվրոպայի երկրների միջև, մյուս կողմից՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրների միջև։ 2018 թվականին Եվրամիությունում պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 80% -ը՝ ընդ որում Էստոնիայում կազմել է՝ 8,4%, իսկ ամենաբարձրը՝ Հունաստանում՝ 181.1%[35]։