Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
«Եվրատեսիլ» 60-րդ մրցույթը / From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2015 երգի մրցույթը» ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 60-րդ թողարկումն է։ Մրցույթը կայացել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2014-ում Կոնչիտա Վուրստը հաղթանակ տոնեց։ Սա արդեն երկրորդ անգամ էր, որ մրցույթը հյուրընկալեց Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967 թվականին։ Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունեցել մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարեցին Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։
Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ "Building Bridges" «Կամուրջներ կառուցելով» | |
---|---|
Ամսաթվեր | |
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 19, 2015 |
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 21, 2015 |
Եզրափակիչ | Մայիսի 23, 2015 |
Հյուրընկալություն | |
Անցկացման վայր | Վիեներ Ստադթալլ, Վիեննա, Ավստրիա |
Հյուրընկալող հեռուստաալիք |
ORF |
Հաղորդավարներ | Միրիամ Ուեյշելբրաուն Էլիս Թումլեր Արաբելլա Քիսբաուեր |
Բացում | 1-ին կիսաեզրափակիչ «Rise Like a Phoenix»-ը կատարվեց Կոնչիտա Վուրսթի և ORF ռադիոյի Wien սիմֆոնիկ նվագախմբի կողից, ղեկավար՝ Պետեր Պեյցիկ Եզրափակիչ "Building Bridges"-ը կատարվեց բոլոր հաղորդավարների, Left Boy խմբի, տեղացի երեխաների երգչախմբի և ORF ռադիոյի Wien սիմֆոնիկ նվագախմբի կողից, ղեկավար՝ Պետեր Պեյցիկ |
Ընդմիջման ելույթ | 1-ին կիսաեզրափակիչ «Ընտանի կենդանիները Վիեննայում» տեսանյութ Եզրափակիչ Մարտին Գրուբինգեր, You Are Unstoppable և Firestorm երգերի կատարում Կոնչիտա Վուրսթի կողմից |
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ |
Գործադիր պրոդյուսեր | Էդգար Բյորմ |
Ռեժիսոր | Քեթրին Զեքներ |
Մասնակցություն | |
Երկրների թիվ | 40 |
Առաջնելույթ | Ավստրալիա (հյուր) |
Վերադարձել են | Կիպրոս, Չեխիա Սերբիա |
Մեկնել են | Ուկրաինա |
Քվեարկություն | |
Քվեարկության համակարգ |
Յուրաքանչյուր երկիր տալիս է 12, 10, 8-1 միավորներ իր լավագույն տասնյակին |
Հաղթական երգ | «Heroes» |
Զրո միավոր | Ավստրիա Գերմանիա |
Մասնակիցների քարտեզ
Եզրափակչի մասնակից երկրներ Երկրներ, որոնք չեն մասնակցել 2015 թվականի մրցույթին Եզրափակիչ չանցած երկրներ | |
2014 2016 |
Մրցույթին մասնակցել են 40 երկրներ, այդ թվում առաջնելույթ է ունեցել Ավստրալիան, վերադարձել էին Կիպրոսը, Սերբիան և Չեխիան, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել՝ ֆինանսական և քաղաքական խնդիրների պատճառով։
Համաձայն քվեարկության գործող կարգի՝ 50% հեռուստադիտող/, 50% ժյուրի, մրցույթում հաղթող ճանաչվեց շվեդ Մոնս Զելմերլովը իր «Heroes» երգով։ Շվեդիան դարձավ առաջին երկիրը, որն այս ձևաչափով 2-րդ հաղթանակը տոնեց, և սա երկրի 2-րդ հաղթանակն էր վերջին 4 տարում։ Իտալիան հաղթեց հեռուստադիտողների քվեարկությունում, Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և Շվեդիան՝ 3-րդ, մինչդեռ ժյուրիի քվեարկությամբ հաղթանակ գրանցեց Շվեդիան, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Լիտվան, 3-րդը՝ Ռուսաստանը։ Սա առաջին անգամն էր, որ քվեարկության արդյունքում հաղթանակած երկիրը չդարձավ մրցույթի ընդհանուր հաղթող։ Կրկին առաջին անգամ լավագույն եռյակի բոլոր երկրները հավաքեցին 280 և ավելի ձայներ։ Ռուսաստանի "A Million Voices"-ը դարձավ առաջին ոչ հաղթանակած երգը, որ հավաքեց ավելի քան 300 միավոր։ Եվրատեսիլ 2003 երգի մրցույթից հետո Ավստրիան և Գերմանիան եզրափակչում չունեցան որևէ միավոր։ Ավստրիան նաև առաջին հյուրընկալ երկիրն էր, որը միավոր չստացավ։ 2015 թվականի մրցույթի ընթացքում Չեռնոգորիան և Չեխիան գրանցեցին իրենց լավագույն արդյունքները։ Մրցույթն աշխարհում հեռուստադիտողների կողմից գրանցեց ռեկորդային 197 միլիոն դիտում։