Դրամա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դրամա, թատերգության ժանր, որը հատկապես տարածում է ստացել XVIII - XXI դարերի գրականության մեջ՝ աստիճանաբար դուրս մղելով ողբերգությունը[1][2]։ Դրաման, օգտագործելով ողբերգության և կատակերգության առանձին հատկանիշները, պատկերում է մարդկային կյանքի բնական վիճակներ, առօրյա իրադարձություններ՝ ցուցադրելով սովորական մարդկանց բարդ միջանձնային հարաբերությունների հետևանքով առաջ եկած հոգեկան հակասական, դրամատիկ ապրումները, մարդկային կյանքում երկընտրանքային պահերը, հասարակության հետ կոնֆլիկտը և այլն։
Դրաման կարող է ունենալ և մահով ավարտվող, և ծիծաղաշարժ, երգիծական դրվագներ, սակայն հիմնականը հերոսների հոգեկան դրամայի ընթացքի և հանգուցալուծման ցուցադրությունն է։
Դրամայի՝ որպես ժանրի զարգացման ընթացքում առանձնացել է քաղքենիական դրաման (XVIII դար, Դ. Դիդրո, Պ.-Օ. Բոմարշե, Լեսինգ, Ֆ. Շիլլերի վաղ շրջանի գործերը), ռեալիստական և նատուրալիստական դրաման (XIX դար, Ալեքսանդր Օստրովսկի, Հենրիկ Իբսեն, Հաուպտման, Սթրինբերգ, Անտոն Չեխով և այլք), խորհրդանշական (սիվոլիստական) դրաման (XIXդ. վերջ - XXդ. սկիզբ, Մորիս Մետերլինկ), XX դարում՝ սյուռռեալիստական, էքսպրեսիոնիստական դրաման (Ֆրանց Վերֆել, Վ. Գազենկլևեր), աբսուրդի դրաման (Ս. Բեքեթ, Է. Իոնեսկո, Է. Օլբի, Վ. Գոմբրովիչ) և այլն։
Հայ հեղինակներից դրամաներ են, մասնավորապես, գրել Ա. Շիրվանզադեն և Լ. Շանթը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.