Դուչե
From Wikipedia, the free encyclopedia
Դուչե (իտալ.՝ Duce, ˈduːtʃe), լատին․՝ dux («առաջնորդ»), իտալական տիտղոս, որ կրում էր Բենիտո Մուսոլինին, Ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդը։ Տիտղոսը հիմնվեց 1925 թվականին, և Մուսոլինին ստացավ դա, պահպանելով Իտալիայի նախարարների խորհրդի պաշտոնը, որն իրեն թույլ էր տալիս փաստացի դառնալ իտալիական պետության առաջնորդը, չնայած դե-յուրե կառավարող արքայի` Վիկտոր Էմանուիլ III-ի առկայության։ Ավելի ուշ տիտղոսին ավելացվեց «կայսրության հիմնադիր» ի նշան իր կողմից Երկրորդ իտալո-եթովպիական պատերազմից հետո Իտալիայի սահմանների մեծացման ու Իտալիայի գաղութային տերություն դարձնելուն։ Դուչե տիտղոսը դե-յուրե դադարեցրեց իր գոյությունը 1943 թվականից հետո, երբ արքայի հրամանով Մուսոլինին զրկվեց տիտղոսից։ Այդ ժամանակ վերականգնվեց վարչապետի պաշտոնը, որը զբաղեցրեց մարշալ Պիետրո Բադոլյոն։
Ֆաշիզմի Duce del Fascismo Դուչե | |
---|---|
Դուչեյի շտանդարտ | |
Պաշտոնավարում է՝ Բենիտո Մուսոլինի | |
Տիտղոս | Նորին Գերազանցություն |
Նստավայր | Պալացցո Կիջի (1925–1929) Պալացցո Վենեցիա (1929–1943) Վիլլա Տորլոնիա (1925–1943) |
Նշանակող | Ֆաշիզմի մեծ խորհուրդ որպես
|
Անդրանիկ պաշտոնավար | Բենիտո Մուսոլինի |
Ձևավորում | 1925 թվականի դեկտեմբերի 24 |
Վերջին պաշտոնավար | Բենիտո Մուսոլինի |
Վերացվել է | 1943 թվականի հուլիսի 25 |
Հաջորդականություն | Պիետրո Բադոգլիո (որպես վարչապետ) Նա (որպես ԻՍՀ-ի դուչե) |
«Դուչե» տիտղոսը հիմք դարձավ ֆաշիստական ու ռադիկալ ազգայնական կուսակցությունների բոլոր առաջնորդների տիտղոսների (այդ թվում` ֆյուրեր տիտղոսի)։ 1943 թվականի սեպտեմբերին Մուսոլինին, չճանաչելով իր երկրի կապիտուլյացիան, հռչակում է իրեն «Իտալական Սոցիալական հանրապետության Դուչե»[1]։