Պալացցո Վենեցիա
From Wikipedia, the free encyclopedia
Պալացցո Վենեցիա կամ Պալացցո Բարբո (իտալ.՝ Palazzo Venezia, նախկինում Սուրբ Մարկի պալատ), պապական Հռոմում Վենետիկի Հանրապետության նախկին ներկայացուցչություն։ Գտնվում է Հռոմի Պիացցա Վենեցիայում, Կապիտոլիումից հյուսիս, Սուրբ Մարկի եկեղեցու հարևանությամբ։ Այդ հիասքանչ ճարտարապետական համալիրը կազմված է համեստ միջնադարյան տնակից, որը նախատեսված էր որպես կարդինալների նստավայր, ովքեր նշանակվում էին Սուրբ Մարկի եկեղեցում։ 1469 թվականին այն դառնում է բնակելի պապական պալատ, ենթարկվելով մեծածավալ ընդլայնման, իսկ 1564 թվականին, Պիոս IV պապը, որպեսզի գրավի Վենետիկի Հանրապետության համակրանքը, այն հանձնում է հանրապետության դեսպաններին, պայմանով, որ շինության մի մասը պետք է ծառայի որպես կարդինալների նստավայր, որ Վենետիկի Հանրապետությունը պետք է ապահովի շինության պահպանումը և հետագա վերականգնումը։ Այժմ այնտեղ տեղակայված է Պալացցո Վենեցիայի ազգային թանգարանը։
Պալացցո Վենեցիա Palazzo Venezia | |
---|---|
Palazzo Venezia | |
Ժամանակակից կարգավիճակ` | Ազգային թանգարան |
Երկիր` | Իտալիա, Հռոմ |
Ճարտարապետական ոճ` | Վերածննդի ճարտարապետություն |
Հիմնող` | Պիետրո Բարբո |
Ճարտարապետ` | Լեոն Բատիստա Ալբերտի, Ֆրանչեսկո դել Բորգո |
Կառուցման ժամանակաշրջան` | 1455 թվական-1467 թվական |