Վենետիկի հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վենետիկի հանրապետություն (լատին․՝ Respublica Veneta), պատմական երկիր Հարավային Եվրոպայում, Սուրբ Մարկոսի Հանրապետություն; վեն. Serenìsima Republica de Venezia, իտալերեն՝ Serenissima Repubblica di Venezia): Հիմնական տարածքը եղել է Ապենինյան թերակղզու վրա։
Վենետիկի հանրապետություն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | պատմական պետություն | ||||
Պետական լեզու | վենետիկերեն և լատիներեն | ||||
Մայրաքաղաք | Վենետիկ, Էրակլեա և Մալամոկկո | ||||
Պետական կարգ | հանրապետություն և Օլիգարխիա | ||||
Օրենսդիր մարմին | Մեծ խորհուրդ և Վենետիկի հանրապետության սենատ | ||||
Երկրի ղեկավար | Վենետիկի դուքս | ||||
Ազգաբնակչություն | 1 500 000 մարդ[1] | ||||
Հիմնադրված է | 697 թ. | ||||
Արժույթ | վենետիկյան լիրա | ||||
Քաղաք-պետությունը ստեղծվել է 7-րդ դարում և հանդես է եկել Վենետիկ կենտրոնով։ Պետության ափերը ողողել են Միջերկրական, Ադրիատիկ, Սև և Մարմարա ծովերի ջրերը։
Պետությունը ունեցել է երկու պաշտոնական լեզուներ։ Երկրի դե ֆակտո պաշտոնական լեզուն էր լատիներենը, սակայն երկրում մեծ կիրառություն ուներ իտալերենը։
Հնագույն ժամանակներում Ադրիատիկ ծովի հյուսիսարևմտյան ափին և Իտալիայի հյուսիսում ապրել է վենետյան կոչվող մի ցեղ, որից էլ հետագայում երկիրը ստացել է իր անունը։ 452 թվականին հոների ղեկավար Աթթիլան ավերեց Ակվիլեյը և գրավեց ամբողջ վերին Իտալիան մինչև Պո գետը, խուճապահար բնակիչները բնակության վայրեր փնտրեցին հարակից կղզիներում։ Այդ ժամանակից ի վեր այստեղ աստիճանաբար առաջացան մի քանի քաղաքային բնակավայրեր, ինչպիսիք են` Գրադոն, Հերկելիան, Մալամոկկոն, Չիոգգիան։ Լոնգոբարդների դեմ մղվող բազմաթիվ պատերազմները ստիպեցին ձևավորել միասնություն և մեկ ընդհանուր կառավարություն։ Այդ նպատակով բնակչության աշխարհիկ և հոգևոր առաջնորդները կղզիների բնակիչների հետ միասին 697 թվականին ընտրեցին իրենց համար միասնական մեկ առաջնորդ՝ Լուցիա Անաֆեստին, հետագայում այդ պաշտոնը կոչվեց դոժ։ Հետևաբար, բնակչության հոգեւոր և աշխարհիկ առաջնորդները, կղզու խմբի բոլոր բնակիչների հետ միասին, ընտրեցին Պոլ Լուչիա Անաֆեսը 697-ին, որպես ընդհանուր կյանքի ամենատարբեր ղեկավար, և հետագայում այդ պաշտոնը կոչվեց Դողա։ Կառավարության նստավայրը սկզբում Հերակլեայում էր, 742-ին այն տեղափոխվեց Մալամոկկո, իսկ 810-ին` Ռիալտոյի ամայի կղզու վրա, որտեղ էլ հետագայում հիմնադրվեց Վենետիկ քաղաքը։ 806 թվականին վենետիկյան քաղաքները կարճ ժամանակով գտնվում էին Կարլ Մեծի տիրապետության տակ, սակայն 812 թվականին վերադարձվեցին Բյուզանդիային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.