Դորոթեա Էրքսլեբեն
բժշկուհի / From Wikipedia, the free encyclopedia
Դորոթեա Քրիստիան Էրքսլեբեն ((գերմ.՝ Dorothea Christiane Erxleben), նոյեմբերի 13, 1715(1715-11-13)[1][2][3], Կվեդլինբուրգ, Գերմանիա - հունիսի 13, 1762(1762-06-13)[1][2][3], Կվեդլինբուրգ, Գերմանիա (անգլ.՝ Quedlinburg)), Գերմանիայի առաջին բժշկուհի[4]։ Էրքսլեբենը վաղ տարիքից բժշկությամբ է զբաղվել իր հոր հանձնարարությամբ[5]։ Իտալացի գիտնական Լաուրա Բասիի համալսարանական դասախոսություններից ոգեշնչված նա սկսեց պայքարել բժիշկ դառնալու համար։ 1742 թ․ նա հրատարակեց մի տրակտատ, պնդելով, որ կանանց պետք է թույլատրվի հաճախել ԲՈՒՀ[6]։ 1754 թ․ նա առաջին կինն էր Գերմանիայում, ով ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ֆրիդրիխ II-ի հատուկ հրամանով Էրքսլեբենին թույլատրվեց սովորել Հալլեի համալսարանում[5], որտեղ էլ 1754 թ․ նա ստացավ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան[6]։ Նա շարունակեց վերլուծել խոչընդոտները, որոնցից էին տնային գործերն ու երեխաները, որոնք էլ խանգարում էին կանանց սովորել[5]։
Դորոթեա Էրքսլեբեն գերմ.՝ Dorothea Christiane Erxleben | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1715(1715-11-13)[1][2][3] Կվեդլինբուրգ, Գերմանիա |
Մահացել է | հունիսի 13, 1762(1762-06-13)[1][2][3] (46 տարեկան) Կվեդլինբուրգ, Գերմանիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Հաստատություն(ներ) | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | health sciences? |
Ալմա մատեր | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Ազդվել է | Լաուրա Բասի |
Ամուսին(ներ) | Johann Christian Erxleben? |
Երեխա(ներ) | Johann Christian Polycarp Erxleben? և Johann Heinrich Christian Erxleben? |
Dorothea Erxleben Վիքիպահեստում |