անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դեմարայ Ռեմելե Գրեյ (անգլ.՝ Demarai Remelle Gray, հունիսի 28, 1996[1], Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ճամայկական ծագմամբ անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական Լեսթեր Սիթի և Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան։ Նա նաև հանդես է գալիս Անգլիայի երիտասարդական հավաքականի տարբեր տարիքային խմբերում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դեմարայ Ռեմելե Գրեյ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1996[1] (28 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Լեսթեր Սիթի | ||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գրեյը ծնվել է Բիրմինգհեմ քաղաքում[2]։ Սովորել է Ֆրենկլիի դպրոցում(անգլ.): Ֆուտբոլ խաղալ սկսել է «Կադբերի Ատլետիկ» ակումբի դպրոցում։ 2006 թվականին միացել է« Բիրմինգհեմ Սիթի» դպրոցին և այնտեղ սկսել է իր կարիերայի առաջին քայլեր[3]։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին «Միլուոլ» ակումբի դեմ խաղում Գրյը կատարել է իր նորամուտը «Բիրմինգհեմի» կազմում[4], հանդիպման 91-րդ րոպեին փոխարինելով Ջեսի Լինգարդին[5]։ Ակումբի մեկնարկային կազմում Գրեյը առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ 2013 թվականի նոյեմբերի 2-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում[6]։ Նույն տարվա դեկտեմբերի 9-ին Գրեյը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Բիրմինգհեմ Սիթիի» հետ, երկու տարի ժամկետով[7]։
Դրանից մի քանի օր հետո Գրեյը ընդգրկվել է «Ֆուտբոլային լիգայի «վաղվա» աստղերի լավագույն տասնյակում»[8], նա խփել է իր առաջին գոլը «Բլաքբըրն Ռովերս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ[9]։ 2013/14 մրցաշրջանի ավարտից հետո Գրեյը իր ելույթների համրա արժանացել է «Academy Player of the Season» մրցանակին[10]։
Գրեյը 2014/15 մրցաշրջանի իր հաջող ելույթներով ապացուցեց որ նա արդեն «կայացած» ֆուտբոլիստ է, և ակումբի ղեկավարությունը դա զգալով որոշեց որ նա պարբերաբար հանդես գա թիմի հիմնական կազմում[11]։ Առաջին երկու հանդիպումները մրցաշրջանի սկզբում Գրեյը անցկացրեց դաշտում։ Այնուամենայնիվ, Գրեյը դերևս հիմնականում պահեստային կազմի խաղացող էր, նախքան գլխավոր մարզիչ Լի Քլարկի պաշտոնանկ լինելը[12]։ Սակայն Գերի Ռուետա մարզչի պաշտոնի ժամանակ Գրեյի հետ կապված իրավիճակը փոխվել է, և նոյեմբերի 22-ին նա մասնակցեց Ռոտերմ Յունայթեդի դեմ կայացած հանդիպմանը[13]։ Շուտով, Գրեյը ձախ կիսապաշտպանի դիրքում հայտնվեց, ով իրեն հիանալի դրսեվորեց 4-2-3-1 սխեմայի մեջ և դարձավ ակումբի մեկնարկային կազմի մշտական խաղացողը[14]։ Դեկտեմբերի 14-ին «Ռեդինգի» դեմ հանդիպման ժամանակ Գրեյը իր կարիերայում առաջին անգամ ձևակերպեց հեթ-տրիկ[15][16], ընդ որում երեք գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում։ Դեկտեմբերին ելույթներից հետո Գրեյին արժանացել է «ֆուտբոլային լիգայում ամսվա երիտասարդ խաղացողի» տիտղոսին[14]։
2014 թվականի հոկտեմբերին Կլարկը մտահոգություն է հայտնել, որ ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով կարող են վաճառվել այնպիսի խաղացողներ, ինչպիսին է Գրեյը[17], և խաղացողի առաջարկվել է երկարաձգել պայմանագիրը երկու տարի ժամկետով[18]։ Սեպտեմբերին ակումբը մերժեց «Քրիսթալ Փելասի» կողմից առաջարկը, որը ցանկություն էր հայտնել գնել ֆուտբոլիստին 500 հազար ֆունտով[17]։ Տարբեր ակումբների սկաուտները հետաքրքրված էին խաղացողով[19], և ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր էին տարածվում ակումբների հետաքրքրությունների մասին, ինչպիսիք են անգլիական թոփ ակումբներից «Լիվերպուլը», «Տոտենհեմ Հոտսպուրը», նաև «Նյուքասլ Յունայթեդը»[16]։ «Բիրմինգհեմը» մերժեց այդ բոլոր առաջարկները։ Ինչպես նշում է ակումբը, ամենաթանկ պայմանագիրը «Բորնմութի» կողմից առաջարկվել է 2015 թվականի հունվարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մասնավորապես, Գրեյի տեղափոխումը կատարելու համար «Բորնմութը» 5 մլն ֆունտ առաջարկեց։ Տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո ակումբը նշել է, որ «այս առաջարկներից ոչ մեկը արժանի չէ Գրեյի կարողությանը» և գոհունակություն հայտնեց, որ նրանց հաջողվեց Գրեյին պահել ակումբում[20]։
Դրանից հետո, «Բիրմինգհեմը» վարձավճարով ձեռք է բերել Լլոյդ Դայերին, ակումբի գլխավոր մարզիչ Ռոուետը սկսել է «խնայել» Գրեյի հաշվին, և մտադրված կերպով կրճատել է նրա խաղաժամանակը՝ պատճառաբանելով, թե դա սովորական պրակտիկա է երիտասարդ խաղացողի սովորեցնելու համար. խաղացողը պետք է իմանա, թե ինչպես բաց թոնել խաղերը, զգա մրցակցությունը՝ չնայած նրա նկատմամբ եղած մեծ ուշադրությանը[21]։ «Birmingam Mail» թերթը նշել է, որ չպետք է անտեսել Գրեյի ներուժը[22]։ Ապրիլի 11-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում խփած հաղթական գոլի շնորհիվ նա արժանացել է «Մրցաշրջանի գոլ ակումբում» մրցանակին[23]։ Ընդհանուր առմամբ,Գրեյը մրցաշրջանում մասնակցել է 43 խաղի, որոնց երկու երեք անագամ մեկնարկային կազմում։ Գրեյը նաև արժանացել է «Մրցաշրջանի երիտասարդ խաղացող» մրցանակին[23]։ Երկար բանակցություններից հետո[18][24] Գրեյը ակումբի հետ ստորագրեց նոր եռամյա պայմանագիր 2015 թվականի հուլիսին[25]։
2016 թվականի հունվարի 4-ին Գրեյը չոր տարվա պայմանագիր կնքեց «Լեսթեր Սիթիի» հետ[26]։ Նրա տրանսֆերի գումարը կազմել է 3,7 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հունվարի 10-ին «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի դեմ Անգլիայի գավաթի երրորդ փուլի խաղում նա կատարիեց իր նորամուտը նոր ակումբի կազմում[27]։ Են նույն հանդիպման ժամանակ կատարել է գոլային փոխանցում Մարցին Վասիլևսկուն։ Վեց օր անց, «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Գրեյը կատարել է իր դեբյուտը անգլիական Պրեմիեր լիգայում, հանդիպման 85-րդ րոպեին փոխարինելով Մարկ Օլբրայթոնին[28]։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին Գրեյն խփեց իր առաջին գոլը «Լեսթերի» կազմում, հանդիպման 60-րդ րոպեին գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։
2013 թվականի նոյեմբերին Գրեյին հրավիրվել է Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքական[29]։ Փետրվարի 18-ին Բելգիայի մինչև 18 տարեկանների հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Գրեյը կատարեց իր նորամուտը հավաքականի կազմում, որտեղ էլ բրիտանացիները հաղթեցին 4:0 հաշվով[30]։ 2014 թվականի սեպտեմբերին Գրեյը հրավիրվել է Անգլիայի հավաքական, Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար[31]։ Անհանգստացնող վնասվածքները Գրեյին ստիպել են կարճ ժամանակահատվածում բաց թողնել Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի հանդիպումները[32], սակայն նա պատրաստ էր խաղալ էլիտար փուլում։ Դրանից հետո Գրեյը իր առաջին հանդիպումն անցկացրեց Դանիայի հավաքականի դեմ։ Հաջորդ հանդիպումը Ադրբեջանի հավաքականի հետ, Գրեյը բաց թողեց և անցկացրել պահեստայինների նստարանին[33]։ Մեկնարկային կազմ Գրեյը վերադարձել է Ֆրանսիայի դեմ կայացած խաղի ժամանակ, սակայն բրիտանացիները այդ հանդիպումը պարտվել են հաշվով 2:1 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից[34]։
Անգլիայի մինչ 20 տարեկանների և երիտասարդական հավաքականների հետ համատեղ մարզումների մասնակցելուց հետո[35], Գրեյն ընդգրկվել է Անգլիայի մինչև 20 տարերկանների ազգային հավաքականում՝ մասնակցելու 2015 թվականին կայանալիք Թուլոնի մրցաշարին։ Գրեյը Մարոկկոյի հավաքականի դեմ իր նորամուտային խաղում հանդիպման 8-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը[36]։ Գրեյը մասանակցել է նաև Կոտ դ'Իվուարի[37] և Մեքսիկայի[38] հավաքականների դեմ խաղերին։ Հաջորդ հանդիպումները Չինաստանի[39] և ԱՄՆ[40] հավաքականների հետ էր, սակայն Գրեյը բաց թողեց վատ առողջության պատճառով։ Հաջորդ անգամ մինչև 20 տարեկանների հավաքական Գրեյը հրավիրվել է իր ակումբակից Ռիս Բրաունի հետ միասին՝ մասնակցելու Չեխիայի դեմ խաղին[41]։ Առաջին խաղում Գրեյը և Բրաունը մեկ գոլ խփեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով Անգլիայի հավաքականի հաղթանակով[42]։ Երկրորդ հանդիպումը հաղթեցին չեխերը 1:0 հաշվով[43]։
2015 թվականի նոյեմբերին Գրեյն հրավիրվեց Անգլիայի երիտասարդական` մասնակցելու 2017 թվականին կայանալիք Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնությա ընտրական մրցաշարին[44]։ 2016 թվականի մարտի 26-ին Շվեյցարական հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նա կատարեց իր նորամուտը։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1։ 1 հաշվով, սակայն մարզիչ Գարեթ Սաուտգեյտը ասել է Գրեյին որ «դա գերազանց դեբյուտ էր» և Գրեյը «վտանգավոր խաղացող էր հակառակորդի համար»[45]։
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Երկրի գավաթ[46] | Լիգայի գավաթ[47] | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Բիրմինգհեմ Սիթի | Չենպիոնշիպ | 2013/14[48] | 7 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 1 |
Չենպիոնշիպ | 2014/15[12] | 41 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 43 | 6 | |
Չենպիոնշիպ | 2015/16[49] | 24 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 26 | 1 | |
Ընդհանուր | 72 | 8 | 2 | 0 | 4 | 0 | 78 | 8 | ||
Լեսթեր Սիթի | Պրեմիեր Լիգա | 2015/16[49] | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Ընդհանուր կարիերայում | 84 | 8 | 4 | 0 | 4 | 0 | 92 | 8 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.