բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Տերևատ, գայլահատ, դափնյակ, գոճմակ, գայլախոտ (լատին․՝ Dáphne), գոճմակազգիների (Thymelaeaceae) ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ։ Թուփն ունի բաց գորշավուն կեղև և տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղեր։ Տերևները հավաքված են խիտ աղվամազով ծածկված ընձյուղների գագաթին, մանր են, երկարավուն էլիպսաձև, 0․5-0․7 սմ լայնությամբ, կաշվեկերպ։ Ծաղիկները 3-5-ական տեղավորված են ճյուղերի գագաթներին, սպիտակ են։ Դափնյակը թունավոր բույս է։ Վտանգավոր է հատկապես երեխաների համար։ Օժտված է բարձր դեկորատիվությամբ։ Աճում է միայն պարարտ, չեզոք կամ թույլ թթվային հողերում, խիստ տուժում է օդի չորությունից, վատ է տանում վերատնկումը։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։
Տերևատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Գոճմակազգիներ (Thymelaeaceae) |
Ցեղ | Տերևատ (Daphne) L., 1753 |
Կարելի է օգտագործել սահմանափակ քանակությամբ, հատկապես անտառային և բարձրլեռնային շրջաներում։ Մեծ հետաքրքություն է ներկայացնում նաև որպես դեղաբույս, որից ստանում են մի շարք արժեքավոր դեղամիջոցներ։ Դափնյակը ունի մանրէասպան հատկություն[1]։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիներում, ենթալպյան նոսրանտառներում։ Աճում է խոնավ և ստվերոտ վայրերում, քարքարոտ թեքությունների վրա և այլ վայրերում։ Թուփն աճում է նաև Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում[2]։
Ցողունը գորշավուն կեղևով է, տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղերով, բարձրանում է՝ 50 սմ-ից մինչև 1,5 (2, երբեմն՝ 3) մ։ Տերևները թույլ թավոտ են, հերթադիր կամ հակադիր, մանր, երկարավուն-էլիպսաձև, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն կամ դեղին, տհաճ հոտով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Հայտնի է մոտ 100, Հայաստանում՝ 5 տեսակ՝
Պտուղը վառ կարմրավուն, թունավոր, հյութալի կորիզապտուղ («հատապտուղ») է։ Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ, շաքար, սապոնիններ, դեղին ներկանյութ և այլն։ Պատրաստուկները (պտղի և կեղևի) օգտագործում են խիթերի, ստամոքսաղիքային և մաշկային որոշ հիվանդությունների, հոդաբորբերի (ռևմատիզմ, պոդագրա), այտուցների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.