Դավիթ Բագրատունի (վրաց.՝ დავით III კუროპალატი, 930-ականներ - 1001 կամ մարտի 31, 1000, Տայք-Կղարջքի իշխանություն), Տայքի կյուրոպաղատ (994–1000)։ Տայքի Բագրատունիների իշխանական տոհմից[1]։

Արագ փաստեր Դրոշ Տայքի կյուրոպաղատ, Նախորդող ...
Դավիթ Բագրատունի
Դաւիթ Կիւրապաղատ
Thumb
Դավիթ Կյուրոպաղատի նկարը հայ-քաղկեդոնական Օշկվանք վանական համալիրում
Դրոշ
Դրոշ
Տայքի կյուրոպաղատ
9941000 մարտի 31
Նախորդող Ատրներսեհ II Կյուրոպաղատ
Հաջորդող Գուրգեն Բագրատունի
Քարթվելի արքա
Նախորդող Բագրատ II (Վրաց արքա)
Հաջորդող Գուրգեն Բագրատունի
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն հայ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 930
Ծննդավայր Տայք
Վախճանի օր 1000 մարտի 31
Վախճանի վայր Տայք-Կղարջքի իշխանություն
Դինաստիա Բագրատունիներ Բագրատունիներ
Հայր Ատրներսեհ II Կյուրոպաղատ
Ամուսին Մարիամ Արծրունի
Փակել

Կենսագրություն

Դավիթ Կյուրոպաղատը Ատրներսեհ II Կյուրոպաղատի որդին է, Բագրատունիների տոհմից։ Նա կրում էր Քարթվելի արքա տիտղոսը, որը նրան էր փոխանցվել իր հորեղբոր՝ Բագրատ Բ-ից։ Օգնել է Կարսի թագավոր Մուշեղ Ա-ին ընդդեմ Հայոց արքա Սմբատ Բ-ի, Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելու հարցում, բայց շուտով Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Բյուզանդիայի կայսեր` Վասիլ Բ-ի խնդրանքով Դավիթը օգնել է բյուզանդական հայազգի զորավար Վարդաս Փոկասին և Հալիս գետի մոտ՝ Պանկալիա վայրում, պարտության է մատնել Վարդաս Սկլերոս-ին։ Դավիթը գրավել է Մանազկերտը, արաբներին և թուրքերին դուրս քշելով քաղաքից` այնտեղ հաստատել է հայերին և հույներին։ 997-998 թվականներին պաշարել է Խլաթը ու պարտվել։ 998 թվականին հաղթել է Ատրպատականի ամիրա Մամլանին։ Մահացել է 1000 թվականին . քանի որ ժառանգ չուներ, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ն դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ Դավիթ Կյուրոպաղատն է թագ ուղարկել Փառիսոսի Սենեքերիմ թագավորին[1][2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.