ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Դանիելա Ֆերնանդա Դոմինիկա Մյուրել Էմիլի Շուլեյն-Սթիլ (անգլ.՝ Danielle Fernande Dominique Muriel Emily Schuelein-Steel, ծնվ. օգոստոսի 14, 1947[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), բազմաթիվ վեպերի հեղինակ, որոնք դարձել են բեսթսելլերներ։ Նրա հրատարակած գրքերի տպաքանակը ներկայումս կազմում է ավելի քան 550 միլիոն օրինակ։ Նրա վեպերը 412 շաբաթ գտնվել են «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերի ցուցակում, իսկ 23-ը էկրանավորվել են։
Դանիելա Սթիլ Danielle Steel | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Danielle Fernandes Dominique Schülein-Steel |
Ծնվել է | օգոստոսի 14, 1947[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գրական անուն | Danielle Steel |
Մասնագիտություն | վիպասան, մանկագիր և գրող |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց, Թիշչ արվեստի դպրոց և Lycée français de New York? |
Ժանրեր | սիրավեպ և դրամա |
Պարգևներ | |
Ամուսին | Thomas Perkins?, Claude-Éric Lazard?, Danny Zugelder?, William George Toth? և John Traina? |
Զավակներ | Nick Traina?, Vanessa Danielle Traina?, Maximilian John Traina?, Zara Alexandra Traina?, Beatrix Lazard Seidenberg?, Samantha Traina? և Victoria Traina? |
Կայք | daniellesteel.com |
Danielle Steel Վիքիպահեստում |
Դանիելա Սթիլը ծնվել է ձեռնարկատեր Ջոն Շուլեյն-Սթիլի և պորտուգալացի դիվանագետի դուստր Նորմա դե Կամարա Սթոն-Ռեյսի ընտանիքում[9][10][11]։ Մանկությունն անցկացրել է Ֆրանսիայում, ծնողների հետ։ Նա հաճախ է ներկա գտնվել ճաշկերույթների և ընդունելությունների, ինչը թույլ է տվել նրան ճանաչել հարուստների և հայտնիների աշխարհը ներսից։ Երբ աղջիկը յոթ տարեկան է եղել, նրա ծնողները բաժանվել են։ Դրանից հետո նա հոր հետ գնացել է Նյու Յորք, իսկ մայրը մնացել է Եվրոպայում։ Դանիելայի դաստիարակությամբ լիովին զբաղվել է Ջոն Շուլեյնը։ Դեռ մանկուց գրել է պատմվածքներ, իսկ դեռահաս տարիքում սկսել է գրել բանաստեղծություններ։ Միջնակարգ կրթությունը ապագա գրողը ստացել է Ֆրանսիայում, 1963 թվականին ավարտել է դիզայնի դպրոցը։ 1963 թվականից 1967 թվականներին նա սովորել է Նյու Յորքի համալսարանում։
1965 թվականին, երբ Դանիելան ընդամենը 18 տարեկան էր, ամուսնացավ բանկիր Քլոդ Էրիկ Լազարդի հետ։ Նա շարունակեց ուսումը համալսարանում և սկսեց գրել իր առաջին վեպը։ Իր դուստր Բեատրիսի ծնվելուց հետո, 1968 թվականին Ստիլը դարձավ քոփիռայթեր (copywriter) գովադային գործակալությունում, հետո աշխատեց որպես մենեջեր Սան Ֆրանցիսկոյում։ Հաճախորդները գոհ են լինում մամլո հաղորդագրություններով և նախագծերով, որոնք գրում էր Դանիելա Սթիլը։
Հարաբերություններն ամուսնու հետ ավարտվում են հարսանիքից ինը տարի անց։ Ամուսնալուծությունից առաջ լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Տունը»։ Այդ աշխատանքում կան տարրեր, որոնցով այժմ կարդացողը ճանաչում է վարպետի «ձեռագիրը»։ Դրանք հիմնականում ընտանեկան արժեներն են, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և հերոսների ողբերգական ճակատագրերը։
Սթիլը կրկին ամուսնացավ։ Այս անգամ նրա ընտրյալը դարձավ Դենի Զուգելդերը։ Նրանց հարաբերությունները շուտ ավարտվեցին։ Նրա հաջորդ ամուսինը դարձավ նախկին թմրամոլ Ուիլյամ Տոտը։ Շուտով Դանիելան որդի ունեցավ՝ Նիկոլասը, որից հետո բաժանվեց ամուսնուց։ Այս ամենը դարձավ իր հաջորդ՝ «Կրքի խոստում» վեպի հիմքը, որում գլխավոր հերոսուհին սիրահարվում է թմրամոլի։ Մյուս վեպում՝ «Հիշողություն»-ը նկարագրում է կնոջ վախը և ցավը, ով փորձում է օգնել թմրամոլ ամոուսնուն։
Գրողը լավատեսությամբ է նայում ապագային և ամուսնանում է չորրորդ անգամ 1981 թվականին Ջոն Թրեյնայի հետ։ Նա որդեգրում է Դանիելայի որդուն՝ Նիկին և տալիս է նրան իր ազգանունը։ Դանիելան էլ իր հերթին որդեգրում է Ջոնի երեխաներին՝ Թրևորին և Թոդին։ Սթիլը և Ջոնը հինգ երեխա են ունենում՝ Սամանտան, Վիկտորիան, Վանեսսան, Մաքսը և Զառան։
Դանիելա Սթիլը փորձում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Նա գրում է գիշերները և քնում է ընդամենը չորս ժամ։
Դանիելա Սթիլի որդի Նիկ Թրեյնան վոկալիստ է եղել Link 80 խմբում։
1993 թվականին Սթիլը դատի տվեց այն գրողին, ով իր գրքում բացահայտել էր այն, որ Նիկի կենսաբանական հայրը իրականում Ուիլյամ Տոտն է, ոչ թե Ջոն Թրեյնան։ Սակայն դատավորը համարեց, որ քանի որ Դանիելա Սթիլը հրապարակային անձ է, գործը չի ենթարկվում «գաղտնի որդեգրության» օրենքին, և այդ պատճառով գիրքը տպագրվեց։
Գրողի երեխաները մինչ այդ չգիտեին, որ իրենց եղբայր Նիկը որդեգրված է եղել Ջոնի կողմից։ Սթիլը գրքի հեղինակին մեղադրում է իր ամուսնությունը ոչնչացնելու մեջ։ Այս ամենից հետո Սթիլը գրում է «Չար կանխամտածություն» վեպը, որտեղ հերոսուհու երջանիկ ամուսնությունը կործանվում է այն պատճառով, որ բացահայտում են իր անցյալի մասին այն գաղտնիքը, որ նա թաքցնում էր երկար տարիներ։
Նրա որդի Նիկոլասը, ով հայտնվեց սկանդալի կենտրոնում, ինքնասպանություն գործեց 1997 թվականին։ Ավելի շուտ նրա մոտ ախտորոշվել էր մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ։ Որպես հիշատակ սիրելի որդու մասին Դանիելա Սթիլը գրեց «Նրա վառ լույսը» գիրքը։ Նա նաև հիմնեց Նիկ Թրեյնի անվան հիմնադրամ, որը օգնում է հոգեկան խանգարումներով մարդկանց։
Սթիլը ամուսնացավ հինգերորդ անգամ, սակայն իր և ֆինանսիստ Թոմ Փերքինսի ամուսնությունը ավարտվեց 1999 թվականին։
2003 թվականին Դանիելան բացեց գեղարվեստական սրահ Սան Ֆրանցիսկոյում։ 2006 թվականին նա վաճառքի հանեց «Դանիելա» օծանելիքը։ Այդ բուրմունքը՝ ստեղծված հատուկ տիկին Ստիլի ընթերցողների համար, միայն մի քանի խանութում է վաճառվում։
Գրողն ապրում է Սան Ֆրանցիսկոյում, նրա վեպերի մեծամասնության գործողությունները տեղի են ունենում այնտեղ։
2013 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.