From Wikipedia, the free encyclopedia
Տխուպտեն Գյացո (տիբ. ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ, Վայլի` thub bstan rgya mtsho, փետրվարի 12, 1876, Samye, Zhanang County, Shannan, Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան - դեկտեմբերի 17, 1933, Պոտալա, Lhasa District, Լհասա, Չինաստան27 մայիսի 1876[2], 17 դեկտեմբերի 1933), տասներեքերորդ Դալայ Լամա, Տիբեթի հոգևոր առաջնորդ 1895-1933 թվականներին։ Ներքին քաղաքականության մեջ իրեն դրսևորեց որպես կարկառուն բարենորոգիչ, իսկ արտաքին քաղաքականության մեջ որպես հմուտ դիվանագետ, իր երկրի անկախության համար պայքարող մարտիկ։ Նրա կառավարման տարիներին Տիբեթը դարձավ ինքնիշխան պետություն։
Դալայ Լամա XIII տիբեթերեն՝ ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ | |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
---|---|
Ծնունդ | փետրվարի 12, 1876 Samye, Zhanang County, Shannan, Տիբեթի ինքնավար շրջան, Չինաստան |
Մահ | դեկտեմբերի 17, 1933 (57 տարեկան) Պոտալա, Lhasa District, Լհասա, Չինաստան |
Դինաստիա՝ | Langdun family |
Հայր | Langdun Kunga Rinchen? |
Մայր | Lobsang Dolma?[1] |
Ստորագրություն |
Դալայ Լամա 13-րդը հայտնի է նաև, որպես, Կենտրոնական Ասիայի մասում «Մեծ խաղի» ականավոր ներկայացուցիչ` 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկզբին Ռուսական, Բրիտանական և Ցին կայսրությունների դիվանագիտական և զինվորական հակամարտությունում, որում նա երկար ժամանակ պաշտպանում էր ռուսական կողմին[3]։
Դալայ Լամա 13-րդ ծնվել է 1876 թվականի մայիսի 27-ին Ու-Ցանգի Դագպո Լանգդունում։ Մի քանի ամիս անց նա ճանաչվեց որպես Դալայ Լամա 12-րդ Տրինլեյա Գյացոյի մարմնացում և շուտով գահակալեց Լհասայի Պոտալա պալատում։
1904 թվականին, երբ տեղի ունեցավ բրիտանական արշավը Տիբեթ, Դալայ Լաման փախավ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուրգան, որտեղ ռուսական հյուպատոսության միջոցով, Աղվան Դորժիևի, հայտնի ճանապարհորդ Պ. Կ. Կոզլովի և ժամանած գիտնականնների`արևելագետների, միջոցով բանակցությունների մեջ մտավ կայսերական ղեկավարության հետ` Ռուսաստանում բնակվելու հնարավորություն ստանալու համար։ Այդ ծրագիրը չընդունվեց Ռուսաստանի կողմից` չցանկանալով վատթարացնել հարաբերությունները Ցին կայսրության հետ, մերձեցումը Մեծ Բրիտանիայի հետ, ռուս-ճապոնական պատերազմում պարտությունը և հետագայում Ռուսաստանը հրաժարվեց մարզում ակտիվ ներկայությունից։ Սակայն բանակցությունների փաստը ինքնին Բրիտանիային և Ցին կայսրությանը հասկացնել տվեց, որ Տիբեթը ընդունակ է քաղաքական անկախ քայլերի։
Չգտնելով լիակատար փոխըմբռնում աստվածպետական Մոնղոլիայի առաջնորդի շրջապատի հետ (տիբեթ Բոգդո-Գեգեն VIII) և ստանալով խիստ պահանջ վերադառնալ Լխաս, Դալայ Լաման մեկնեց Կորեա, սկզբում Ուտայշան լեռան վրա գտնվող վանական համալիր։ Այդ ժամանակ քննարկվում էր նաև նրա այցը Ճապոնիա, պաշտոնական հավանություն է ստացել արտգործ նախարար Կոմուր Ձյուտարի և նախկին վարչապետ Օկումա Սիգենոբի կողմից։ Պատվիրակության հետ գալով Ուտայշան, միացավ Ճապոնիայի խոշորագույն բուդդայական առաջնորդ Օտան Սոնձյուին։ Բայց 1908 թվականի վերջին այդ ծրագիրը ևս չեղարկվեց։ Ճապոնացիները 1904 թվականից սկսած կնքեցին խաղաղության պայմանագիր Մեծ Բրիտանիայի հետ, և նրանց միջոցով բրիտանական դիվանագետները ստացան հնարավորություն հասնելու Դալայ Լամային[4]։
1908 թվականի մայիսին Ուտայշանում Դալայ Լամա 13-րդը հանդիպեց Ցին կայսրությունում ճամփորդած Կ. Գ. Մաներհայմի, իսկ դրանից մեկ տարի առաջ`ռուս ճանապարհորդ Պ. Կ. Կոզլովի հետ։
Պեկինի պահանջով Դալայ Լաման այցելեց չինական արքունիք և չնայած Պեկինի նախորդ հաղորդմանը` «նրան պաշտոնից հեռացնելու» մասին, ազատ արձակվեց Տիբեթ։
Հետագայում նա ստիպված էր Բրիտանական Հնդկաստանում փախչել ցինական զորքերից, իսկ 1913 թվականի հունվարին Կորեայի Սինհայական հեղափոխությունից հետո, վերադառնալով Հնդկաստանից հռչակեց Տիբեթի[5][6] անկախությունը։
Տխուպտեն Գյացոյի ժամանակ նոր կյանք ստացավ Մեծ Տիբեթի ավանդական հայացքների համակարգը, Դալայ Լամայի հոգևոր և քաղաքական իշխանությունը տարածվեց բոլոր տարածքների վրա, որոնք բնակեցված էին էթնիկ տիբեթցիներով[7]։
Տխուպտեն Գյացոն գտնում էր, որ անհրաժեշտ է «Ձյան երկրում» անցկացնել տնտեսական, հասարակական և այլ բարեփոխումներ։ Տիբեթը անկախ հռչակելուց հետո` 1912 թվականին, փաստորեն, անկախ Տիբեթյան պետությունը ձեռնամուխ եղավ գործողությունների` կարգավորեց և ճշգրտեց տիբեթական օրենսդրությունը, որպեսզի դիմակայեր վարչական միջավայրում առկա կաշառակերությանը` սահմանեց ազգային հարկադրման համակարգ` ստեղծեց ոստիկանական ուժեր։ Բացի այդ, բուդդայական հոգևորականը օժանդակեց տիբեթական եկեղեցիներում կարգապահության ամրապնդմանը և ավելացրեց աշխարհիկ պաշտոնյաների թիվը, որպեսզի խուսափեր կուսակրոնների ձեռքում ավելորդ իշխանության կենտրոնացումից։
Դալայ Լաման հետաքրքրություն ցուցաբերեց արևմուտքի գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ։ Այդ ժամանակ Լխասում ի հայտ եկան էլեկտրականությունն ուհեռագիրը, սկսեցին տպել դրամ և նամականիշ։ Կանխատեսելով զինված բախում Տիբեթի և Կորեայի միջև, հմուտ քաղաքական գործիչը իր կառավարման տարիներին անցկացրեց մի շարք բարեփոխումներ ուղղված տիբեթական բանակի արդիականացմանը` խորհրդակցելով ռուսական, բրիտանական և ճապոնական զինվորական գործի մասնագետների հետ։ 1916 թվականին լխասյան կառավարությունը մի քանի զինվորների և սպաների ուղարկեց Հնդկաստան` թնդանոթից և ավտոմատ զենքից կրակել սովորելու համար։
Կյանքի վերջին`1933 թվականին,Դալայ Լաման կանխագուշակեց, որ Տիբեթում մուգ դարաշրջան է սկսվում.
«Շատ շուտով այս երկրում (կրոնի և քաղաքականության ներդաշնակ համադրությամբ) դավաճանություն տեղի կունենա, ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Այդ ժամանակ, եթե մենք չպաշտպանենք մեր տարածքը, մեր հոգևոր ինքնությունը, ներառյալ Անպարտելի Հոր և Որդու (Դալայ Լամա և Պանչեն Լամա), հնարավոր է անհետ ոչնչանա, մեր Լականգների (լամ նստավայր )սեփականությունն ու իշխանությունը և կուսակրոնները կարող է խլվեն։ Բացի այդ, մեր քաղաքական համակարգը, մշակված Դհարմայի Երեք Հզորագույն Տերերի կողմից, կանհետանա անմնացորդ։ Բոլոր մարդկանց սեփականությունը` վերին և ստորին, կխլվի, իսկ մարդկանց կստիպեն դառնալ ստրուկ։ Բոլոր կենդանի արարածները ստիպված կլինեն քարշ տալ անթիվ տառապանքի օրեր և լցված կլինեն վախով։ Այդպիսի ժամանակներ կգան»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.