ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Օժիե դը Բաց դը Կաստելմոր՝ դուքս դ'Արտանյան (ֆր.՝ Charles Ogier de Batz de Castelmore, comte d'Artagnan, 1613, Կաստելմոր ամրոց, Գասկոնիա, Ֆրանսիա, Հունիսի 25-ին 1673 թվականին, Մաստրիխտ, Նիդեռլանդներ), գասկոնական ազնվական, որը մեծ բարձունքների է հասել Լյուդովիկոս 14-րդ-ի թագավորական հրացանակիրների վաշտում։
Դ'Արտանյան | |
---|---|
ֆր.՝ d'Artagnan | |
1611[1][2][3][…] - հունիսի 25, 1673[2] | |
Ծննդավայր | Գասկոնիա |
Մահվան վայր | Մաստրիխտ |
Գերեզման | Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զորատեսակ | թագավորական գվարդիա |
Կոչում | հրացանակիրների կապիտան լեյտենանտ, |
Պաշտոն | համազորային մարշալ |
Մարտեր/ պատերազմներ | Franco-Dutch War? |
Ստորագրություն |
Շառլ Օժիե դը Բաց դը Կաստելմորը ծնվել է 1613 թվականին Կաստելմոր ամրոցում Գասկոնիայի Լուպիյակա գյուղի մոտակայքում[4]։ Ում հայրն՝ էր Ֆրանսուազ դե Կուսոլի հետ ամուսնությունից հետո ազնվական տիտղոսը իրեն յուրացրած Պիեր դը Բացի որդի Բերտրան դը Բացը, իսկ իրեն հերթին Պիեր դը Բացի հայր Արնո դը Բացը, Ֆեզանսակ դքսությունում գնում է՝ նախկինում Պուի տոհմին պատկանող, Կաստելմորական «ամրոցը»։ Այդ «դոմենժադյուրը» (ֆր.՝ domenjadur )- կալվածատիրական տունը, իրենից ներկայացնում է երկհարկանի քարե շինություն, որը պահպանվել է մինչ այսօր և գտնվում է Արմանյակ և Ֆեզանսակ դքսություններում՝ բլրի վրա, Դուզ և Ժելիզ գետերի հովտում։
Շառլ դը Բացը տեղափոխվել է Փարիզ 1630-ական թվականներին իր մայրական Ֆրանսուազ դը Մանտեսքյո դ'Արտանյան ազգանունով (de Montesquiou d’Artagnan), սերվող դուքսերի ազնվական, աղքատացած դը Մանտեսքյո ընտանիքի ճյուղից, հին Ֆեզանսակ դուքսերի ժառանգներից։ 14-րդ դարում այդ համեստ Արտանյան (ֆր.՝ Artagnan կամ Artaignan) կալվածքը՝ Վիկ-դը-Բիգորայի մոտակայքում, անցնում է Մոնտեսքյուին, Նավառայի թագավոր Հենրիխ դ'Ալբրեի ձիապան՝ Պոլոնա դը Մոնտեսքյուի հետ ամուսնությունից հետո։ Ինքը դ'Արտանյանը միշտ իր անունը գրում էր «i» տառով (պահպանելով անվան հնաոճ ձևը)։
Թագավորական արքունիքի տոհմաբանների դ'Օզյեի և Շերենի աշխատանքներում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի հենց ինքը Լյուդովիկոս 13-րդը ցանկացավ, որպեսզի թագավորական թիկնապահների շարքային՝ Շառլ դը Բացը, կրի դ'Արտանյան անունը ի հիշատակ մայրական կողմով իր պապի, թագավորին մատուցած ծառայությունների, ինչը և հավասարցրեց, ամեն տեսանկյունից Մոնտեսկյուներից ավելի ցածր խավում գտնվողներին, Մոնտեսկյու-Ֆեզանսակների հետ։ Շառլը համալրեց թագավորական հրացանակիրների շարքերը 1644 թվականին, ի շնորհիվ ընտանիքի բարեկամ՝ դուքս դը Տրեվիլի(Ժան-Արման դյու Պեյրե, դուքս Տրուավիլ, նույնպես գասկոնացի) վաշտի կապիտան-լեյտենանտի (փաստացի հրամանատար) օգնությամբ։ Լինելով հրացանակիր դ'Արտանյանը կարողացավ գրավել ազդեցիկ կարդինալ Մազարինիի հովանավորությունը, Ֆրանսիայի գլխավոր նախարար 1643 թվականից։
1646 թվականին հրացանակիրների վաշտը ցրվեց, բայց դ'Արտանյանը շարունակեց ծառայել իր հովանավոր Մազարինիին։
Դ'Արտանյանի առաջխաղացումը ընդանում էր որպես Մազարինիի սուրհանդակ, առաջին Ֆրոնդայի տարիներին։ Ելնելով դ'Արտանյանի անձնվիրաբար ծառայությունից այդ ժամանակահատվածում կարդինալը և Լյուդովիկոս 14-րդ-ը հանձնարարում են նրան շատ գաղտնի և բծախնդիր առաջադրանքներ, որոնց կատարման համար պահանջվում էր լիակատար ազատություն։ նա Մազարինիի հետ էր նրա աքսորման տարիներին՝ 1651 թվականին, ազնվական խավի թշնամության պատճառով։ 1652 թվականին առաջադրվեց ֆրանսիական գվարդիայի լեյտենանտի, իսկ հետո 1655 թ-ին կապիտնի կոչումում։ 1658 թվականին նա դարձավ երկրորդ լեյտենանտ (հրամանատարի տեղակալ) վերահամալրված թագավորական հրացանակիրների վաշտում։ Դա ծառայողական առաջընթաց էր քանի որ հրացանակիրների շարքում լինելը ավելի հեղինակային էր քան Ֆրանսիական գվարդիայի։ Փաստորեն նա իր վրա վերցրեց վաշտի հրամանատարությունը (հաշվի առնելով Մազարինիի եղբորորդի դուքս Նեվերսկովի և ավելին թագավորի նոմինալ հրամանատարությունը)։
դ'Արտանյանը կարևոր դեր խաղաց Նիկոլյա Ֆուկեի ձերբակալման գործում։ Ֆուկեն հանդիսանում էր որպես Լյուդովիկոս 16-րդ-ի գլխավոր ֆինանսային ղեկավար (նախարար), և ցանկանում էր զբաղեցնել Մազարինիի տեղը որպես թագավորի խորհրդական։ Նրա ձերբակալման համար դրդապատճառ հանդիսացավ փառահեղ ընդունելությունը Ֆուկեի Ռոլե-վի-Կոնտ ամրոցում, նրա շինարարության ավարտի կապակցությամբ (1661 թվական)։ Ըդունելությունը այնքան շքեղ էր որ հյուրերից յուրաքանչյուրը որպես նվեր ստացավ ձի։ Երևի թէ այդ հանդգնությունը մնար աննկատ, եթե Ֆուկեն իր զինանշանի վրա չտեղադրեր հետևյալ նշանաբանը. «ինչ՞ բարձունքների, թե չեմ հասնի»։ Այդ տեսնելով Լյուդովիկոս արքան զայրացած էր։ Սեպտեմբերի 4-ին 1661 թվականին թագավորի կողմից Նանտ հրավիրված դ՝ Արտանյանը ստացավ հրաման Ֆուկեի ձերբակալության համար։ Զարհուրած դ'Արտանայանը պահանջեց ձեռագիր հրաման, որը նա ստացավ մանրակրկիտ հրահանգի հետ մեկտեղ։ Հաջորդ օրը դ'Արտանայանը իր 40 հրացանակիրների հետ փորձեց ձերբակալել նրան, թագավորական խորհրդից դուրս գալուց, բայց ապարդյուն (Ֆուկեն կարողացավ խառնվել ամբոխում և կառք նստել)։ Անցնելով հետապնդման հրացանակիրների հետ, նրանք ձերբակալեցին Ֆուկեին հրապարակում՝ Նանտական մատուռի դիմաց։ դ՝Արտանյանի անձնական հսկողության ներքո Ֆուկեն հասցվեց Անժեի բանտ, այնտեղից Վենսենսական ամրոց և հետո 1663 թվականին՝ Բաստիլիա։ Դ'Արտանյանի անձնական հրամանատրությամբ հրացանակիրները վերահսկում էին Ֆուկեին 5 տարի, մինչ դատաքննության ավարտը, որի արդյունքում նա ստացավ ցմահ ազատազրկում։
Նրանից հետո, երբ նա իրեն այդպես ցուցաբերեց Ֆուկեի գործում, դ'Արտանյանը դարձավ թագավորի վստահված անձը։ Նա սկսեց օգտագործել 4 մասի բաժանված զինանշան՝ առաջին և չորրորդ ոսկեգույն հատվածներում սև արծիվ էր պատկերված, երկրորդ և երրորդ հատվածներում արծաթագույն ամրոցներ էին, աշտարակներով աջ և ձախ կողմերում, արծաթե գործվածքով, մնացած մասերը կարմր էին։ 1665 թվականի փաստաթղթերում նշվում է, որ նրան անվանում էին «դուքս դ'Արտանյան», նույնիսկ կան նշումներ որ նա մի պայմանագրում անվանում է իրեն «թագավորական կարգերի ասպետ», ինչպիսին նա լինել չէր կարող ազնվական ցածրախավության պատճառով, իրական գասկոնացի. «ազնվազարմ անձ», թերևս հիմա կարող էր իրեն թույլ տար, քանզի գիտեր, որ թագավորը դեմ չի լինի։
1667 թվականին դ'Արտանյանի կոչումը բարձրացվեց մինչև հրացանակիրների կապիտան-լեյտենանտ, փաստացի առաջին վաշտի հրամանատար, հաշվի առնելով որ գլխավոր կապիտանը թագավորն էր։ Նրա հրամանատարության ներքո վաշտը դարձավ օրինակելի ռազմական ստորաբաժանում, որտեղ ցանկություն էին հայտնում ռազմական փորձ ձեռք բերել ոչ միայն Ֆրանսիայի ազնվական երիտասարդները, այլ նաև արտերկրից։ դ'Արտանյանի հաջորդ նշանակումը՝ 1667 թ-ին հաղթանակած Լիլլ քաղաքի մարզպետն էր։ Մարզպետի պաշտոնում նրան չհաջողվեց հեղինակության հասնել և հենց այդ պատճառով նա ցանկանում էր վերադառնալ բանակ։ Դա նրան հաջողվեց երբ Լյուդովիկոս 14-րդ-ը պատերազմում էր Հոլանդական հանրապետության դեմ։ 1672 թվականին նա ստանում է «դաշտային մարշալի» կոչում (գեներալ-լեյտենանտ)։
դ'Արտանյանը վախճանվել է գլխի հրազենային վնասվածքից (լորդ Ալինգտոնի վկայությամբ) Մաստրիխտի պաշարման ժամանակ՝ հունիսի 25-ին 1673 թվականին, ամրացումներից մեկի համար պայքարում։ դուքս Մանմուտի կողմից կազմակերպված՝ բաց տարածությամբ անմիտ գրոհի արդյունքում։
Դ'Արտանյանի մահը ընդունվեց որպես մեծ դժբախտություն, թե արքունիքում և թե համազորակիցների շարքերում, որտեղ նրան անչափ հարգում էին։ Պելիսոնի վկայությամբ, Լյուդովիկոս 14-րդ-ը շատ էր տխրված այդ կորուստով ու ասաց, որ «դ'Արտանյանը գրեթե միակ մարդն էր, ով ստիպում էր մարդկանց սիրել իրեն, առանց դրա համար ջանք գործադրելու», իսկ դ'Ալինյի խոսքերով՝ արքան այսպիսի տողեր է հղել թագուհուն իր նամակում. «Մադամ ես կորցրեցի դ'Արտանյանին, ում անկեղծորեն վստահում էի, և ով արժանվույն կերպով պիտանի էր ցանկացած տեսակի ծառայության»։ Մարշալ դ'Էստրադը, որը երակար տարիներ ծառայել էր դ'Արտանյանի հրամանատարության ներքո՝ ասաց. «Լավագույն ֆրանսիացիներ գտնելը դժվար է»։
Այդ ճակատամարտից հետո նրա երկու եղբայրներ Պյեր և Ժոզեֆ դը Մոնտեսկյո դ'Արտանյանների ներկայությամբ նրա մարմինը հանձնեցին հողին Մաստրիխտ քաղաքի մոտակայքում։ Երկար ժամանակ հանգուցման վայրը անհայտ էր մնում, բայց ֆրանսիացի պատմաբան Օդիլ Բորդան (Odile Bordaz) վերլուծելով պատմական աղբյուրները հայտարարեց, որ Հրացանակիր դ'Արտանյանը նահատակված է Մաստրիխտի ծայրամասում գտնվող՝ Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների, մի փոքրիկ եկեղեցում (ներկայիս Վոլդեր թաղամաս)[5].:
Չնայած նրա բարի համբավին, դ'Արտանյանի կողմից դքսական տիտղոսի յուրացման անօրինակությունը կասկածներ չէր առաջացնում և նրա ընտանիքի հավակնումը արքունականության և տիտղոսի նկատմամբ վիճաբանվում էր դատարանով, բայց Լյուդովիկոս 14րդ-ը հրամայեց վերջ դնել ցանկացած տեսակի հետապնդումները և հանգիստ թողնել դ'Արտանյանի ընտանիքը։
Կինը՝ Աննա Շառլոտ Կրիստինա դը Շանլեսին(1624-ից - 1683 թվականի դեկտեմբերի 31-ը) դ'Արտնայանի կինն էր 1659 թվականից Սենտ-Կրուայի դուքս Շառլ Բուայե դը Շանլեսիի դուստր, ծագումով հին Շարոլեզական ազգից։ Տոհմի զինանշանի ոսկեգույն ֆոնին պատկերված էր լազուր շարասյուն, արծաթե կաթիլներով ցանված, նրա ամբողջ մակերեսով, կար նաև նշանաբան. «էությունն ու անունն է իմ՝ բարեգործ»։
Դ'Արտանյանի թոռ Լուի-Գաբրիելը ծնվել է 1710 թվականին Սենտ-Կրուայում և ինչպես նրա համբավակիր պապը, նույնպես դարձավ հրացանակիր, հետո հեծյալների գնդի կապիտան ու ժանդարմերիայի մայորի օգնական։ Նա ինչպես և իր գասկոնացի պապը փայլուն սպաներ էին ինքնագոհության մոլուցքով՝ անվանելով ինքն իրեն. «շեվելյե դե Բաց դուքս դ'Արտանյան, մարկիզ դը Կաստելմոր, Բարոն դը Սենտ-Կրուա և դը Լյուպիակ, Էսպաի, Ավերոնի, Մեյմեի և այլ վայրերի սեփականատեր»։ Այդպիսի ընդգծված ազնվական ժառանգությունը կասկածելի թվաց և նրան ստիպեցին պարզաբանել այդ բացահայտ հորինված տիտղոսների ծագումը։ Բայց նա հաջողակ էր քանի, որ հաջողվեց հայտնաբերել որոշ փաստաթղթեր, որտեղ իր պապը անվանում էր իրեն «մեսիր Շառլ դը Կաստելմոր, դուքս դ'Արտանյան, բարոն Սենտ-Կրուա, թագավորական հրացանակիրների կապիտան-լեյտենանտ», ինչը և հաստատեց նրա տոհմի կարգավիճակը և զինանշանը՝ կարմիր հիմքի վրա երեք արծաթե աշտարակ ցանցակար դաշտի վրա, ընդգրկված զինանշանների ցուցակում։ Նրա կարողությունը չէր համապատասխանում պահանջներին։ Ֆինանսական կարիքների պատճառով նա վաճառում է Սենտ-Կրուան 1741 թվականին 300 հազար լիվրով, որը նա շռայլեց։ Շուտով նա թողնում է ծառայությունը և էժանագին հատուցմամբ զիջում՝ հարկային ծառայության խորհրդականին իր նախնիների օրրանը՝ Կաստելմորը։ Այդ ժամանակներից ի վեր նա ապրում էր մայրաքաղաքում, որտեղ և ամուսնացավ 1745 թվականի հուլիսի 12-ին՝ բարոնես Կոնստանցիա Գաբրիել դե Մոնսել դե Լուրեյ, տիկին դե Վիլմյուրի հետ։
Նա ուներ որդի Լուի Կոնստանտեն դը Բաց, դուքս դը Կաստելմոր, ծնված 1747 թվականին։ Նա մայորի օգնկան էր արտերկրյա թագավորական զորքերում։ Բանակում նրան գնահատում էին, որպես իր գործը առավելագույնս սիրողի։ Նա դարձավ վերջինը Շառլ Օժիե դ՝ Արտանյան տոհմում, բայց նույնիսկ չէր էլ կրում իր հայտնի պապի անունը։
դ'Արտանյանի կյանքը առատորեն լցոնված բազմապիսի աներևակայելի դրվագներով, հիմք հանդիսացավ եռահատոր «պրն. դ'Արտանյանի հիշողություններ»-ի հրատարակության համար՝ 1700 թվականին։ Իրականում այդ գրությունները (ինչպես նաև այլ կեղծարարությունները) հորինված են Գասյենոմ դե Կրուտիլ դե Սանդրա գրողի կողմից, ինքը դ'Արտանյանը ոչ մի գրառում չէր անում և ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը նա անկիրթ էր։
Երբ 19-րդ դարում Ալեքսանդր Դյուման (հայր) այդ գրքի հիման վրա ստեղծում էր հրացանակիրների մասին հերթաշարը («Երեք հրացանակիրները» (1844 թվական), «20 տարի անց», «Վիկոնտ դը Բրաժելոն»), այդ ժամանակ արդեն «դ'Արտանյանի հուշերը» գրության ֆանտաստիկությունը լայն ճանաչում ուներ։ Որպեսզի սեփական գրքերը ավելի ճշմարիտ լինեն՝ «Երեք Հրացանակիրների» նախաբանում նա ավելացրել է փաստեր, իբրև այդ «հուշերին» ապացույց հանդիսացող։ Դյուման դ'Արտանյանի հերոսացրած կենսագրության մեջ ներառում է 17-րդ դարի, ի սկզբանե նրա հետ կապ չունեցող, մի քանի կիսալեգենդար դրվագներ (Ավստրիական թագուհու կախազարդերի մասին դրվագը, Կարլոս 1-ինի փրկության փորձը, երկաթե դիմակի մասին՝ ենթադրաբար Լյուդովիկոս 14-րդ-ի եղբայր)։ Ինչպես նաև դ'Արտանյանը ի հայտ է գալիս եռահատորի երկրորդ և երրորդ գրքերի պատմությունների միջև տեղի ունեցող իրադարձություններում՝ «Լյուդովիկոս 14-րդ-ի երիտասարդությունը» պիեսայում։
Դյումաի ստեղծագործությունում, նախքան մահը դ'Արտանյանը ստանում է ֆրանսիական Մարշալի սկյութեղը, իրականում նա «համազորային մարշալ էր» (ժամանակակից անվանակոչմամբ՝ գեներալ-մայոր)։ Մարշալը մեկ այլ դուքս էր՝ նրա եղբայր Պյեր դը Մոնտեսկյու դ'Արտանյանը, 1709 թվականին, Արասայի նահանգապետ և հետագայում դ'Արտանյանի թոռերի խնայող։ (Իր հերթին հայտնի փիլիսոփա Շառլ դը Մոնտեսքյոն, դ'Արտանյանների հետ ոչ մի կապ չուներ, քանի որ սերվում էր մեկ այլ ուրիշ տոհմից)։
Ֆրանսիացի պոետ Էդմոն Ռոստան 1897 թվականին գրում է «Սիրանո դը Բերժերակ» պիեսը։ Պիեսի հայտնի գործողության ավարտում, որտեղ Սիրանոն մենամարտում հաղթում է Վոլվերին, ավարտելով դերը, դ՝Արտանյանը մոտենում է Սիրանոին և շնորհավորում նրան արտակարգ սուսերամարտով։
Ալեքսանդր Բուշկովի գրչին պատկանող «Դ՝Արտանյան Կարդինալի զորային» վեպի նախաբանում կան հետևյալ տողերը
Այդ գրքում Դյումայի նկարագրած դ'Արտանյանը Փարիզ գնալու ճանապարհին կանգնում է մեկ այլ կառապնարանում և փոխարենը Ռոշֆորի և միլեդի Վինտերի հետ վիճելու նա առճակատման է ելնում հրացանակիրների դեմ և հայտնվում կարդինալի համազորայինների շարքերում։ Դ'Արտանյանի մասին պատմությունը ամբողջովին «կերպարանափոխվում» է, նա հարժարական է ստանում դը Տրեվիլից օգնություն խնդրելիս, դառնում է դուքս Ռոշֆորի ընկերը և նրա գվարդիականի թեկնածու, ավելին նա սիրահարվում է միլեդի Վինտերին, ով պարզվում է հիասքանչ, բավականին բարեսիրտ երիտասարդ կին է։ Հետաքրքիրն այն է, որ գրքի գլխավոր չարագործուհին դա՝ Կոնստանցիա Բոնասիեն է, անցայում դուքս դը Ռոշֆորի կինը, դրոշմված Վենետիկի դատարաի կողմից թունավորություններում մասնակցության համար։ Երիտասարդ դքսուհու հետ դրվագը, որտեղ ամուսինը հայտնաբերում է դրոշը կնոջ թևին, Դյուման փոխարկել է Գասյեն դը Կրուտիլի կողմից հորինված «պարոն դ'Արտանյանի հուշերը» ստեղծագործությունից, մատնանշական է, որ դը Կրուտիլի գրությունում խոսքը Ռոշֆորի կնոջ մասին է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շատ կինոնկարահանողներ ոգեշնչված էին Ալեքսանդր Դյումաի վեպերով։ Բազմաթիվ դերասաններ են համդես եկել դ'Արտանյանի կերպարով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.