From Wikipedia, the free encyclopedia
Գրիգորի Միխայիլի Պոժենյան (սեպտեմբերի 20, 1922[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 19, 2005 կամ սեպտեմբերի 20, 2005[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ռազմաճակատային բանաստեղծ, գրող, Մոսկվայի գրողների միության անդամ, երկու անգամ Ռուսաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, մի քանի կինոսցենարների հեղինակ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Գրիգորի Պոժենյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1922[1] |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 2005 (82 տարեկան) կամ սեպտեմբերի 20, 2005[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, սցենարիստ, երգերի հեղինակ և կինոռեժիսոր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | բանաստեղծություն |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 20-ին, Խարկովում։ Հայրը՝ Միխայիլ Աբրամի (Արամի) Պոժենյանը[2][3][4], ծագումով հայ է, Խարկովի տրակտորային գործարանի հիմնադիրներից, եղել է Խարկովի Քաղաքացիական, արդյունաբերական և ինժեներական կառույցների ուկրաինական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Մայրը՝ Ելիզավետա Լվովնա Քերները (1899-?), ծնունդով Էլիսավետգրադից էր, ազգությամբ հրեա, բժշկական գիտությունների թեկնածու էր[5], աշխատել էր որպես թերապևտ[6], հետագայում՝ Խարկովի բժշկական ինստիտուտի մարդու անատոմիայի ամբիոնում, պրոֆեսոր Ռ. Դ. Սինելնիկովի մոտ[7], 1941 թվականի հունիսից եղել է բժշկական ծառայության մայոր (3-րդ աստիճանի ռազմական բժիշկ), թիվ 3336, այնուհետև Լենինգրադի ռազմաճակատում գտնվող թիվ 291 տարհանման հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի վարիչ[8], Կարմիր աստղի շքանշանի ասպետ է[9][10], հեղինակ է «Հեմոլիզի երևույթները և բիլիռուբինի տատանումները կապարի հետ շփվող աշխատողների արյան մեջ» մենագրության (Ի․ Մ․ Մարկուսի հետ միասին, Խարկով՝ Научная мысль, 1928): Որոշ կենսագիրներ տարբեր տեսակետներ են ներկայացնում բանաստեղծի հոր ծագման վերաբերյալ[11][12][13][14]։ Հայրենական պատերազմի I աստիճանի[15] և Կարմիր աստղի[16] շքանշանների Պոժենյանի պագևատրման թերթիկներում ազգությունը նշվում է օսեթ։ Ընտանիքը բնակվել է Մորդվինովսկու նրբանցքի, թիվ 17 տանը[17]։
1939 թվականին ավարտել է Խարկովի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Զինվորական ծառայությունն անցել է Սևծովյան նավատորմում։ Նա պատերազմը դիմավորել է որպես Մոլոտով հածանավի 1-ին աստիճանի ավագ։ Օդեսայի պաշտպանության ժամանակ եղել է 2-րդ հեծելազորային դիվիզիայի հետախուզական նավաստիների ջոկատի կազմում։ Օդեսայի Պաստեր փողոցի թիվ 27 շենքի պատին ամրացված հուշատախտակի վրա Պոզենյանի անունը հիշատակվում է 13 նշանավոր նավաստի-հետախույզների ցանկում[18]։
Նա պատերազմի առաջին օրը մարտնչել է 1-ին հատուկ դիվերսիոն ջոկատի կազմում։ Առաջին պայթեցված կամուրջը եղել է Վարվարովսկին ՝ Նիկոլաևում, վերջինը՝ Բելգրադում[19]։ Պոժենյանի մասնակցությամբ մարտական դրվագներից, հաճախ նշվում է 1941 թվականի օգոստոսի օպերացիան, երբ հետախույզ նավաստիների խմբին հաջողվում է թշնամուց հետ վերցնել ռումինական զորքերի կողմից գրավված Բելյաևկա քաղաքի ջրամատակարարման կայանը։ Հետախույզները փորձեցին գործարկել անջատված պոմպերը և ջուր մատակարարել Օդեսային, որտեղ այդ օրերի ջրի խիստ պակաս կար։ Օպերացիային մասնակցած գրեթե բոլոր նավաստիները զոհվել էին, Պոժենյանը վիրավորվել է, սակայն նրան մահացած են համարել։
Այդ իրադարձությունների հիման վրա Գրիգորի Պոժենյանը գրել է սցենար «Ծարավ» գեղարվեստական ֆիլմի համար։ Ֆիլմի թողարկմամբ լայնորեն հայտնի է դարձել հետախույզ նավաստիների սխրանքը։ Սևաստոպոլից տարհանվելուց հետո, այլ ծովային հետևակայինների հետ միասին, Գրիգորի Պոժենյանը, հավանաբար, ուղարկվել է Կարելիայում կռվող 67-րդ ծովային հրաձգային բրիգադ[20]։ (Այդ սորաբաժանման հետախույզ նավաստիների ջոկատում Պոժենյանի և նրա ծառայակից ընկերների մասնակցությունը հաստատվում է փաստաթղթերով)։ Նա երկու անգամ վիրավորվել է, մեկ անգամ կոնտուզիայի ենթարկվել։
Սկսելով պատերազմը որպես Կարմիր նավատորմի նավաստի՝ այն ավարտել է լեյտենանտի կոչումով։ Ծովակալ Ֆիլիպ Օկտյաբրսկին պատերազմում Գրիգորի Պոժենյանի դրսևորած քաջության մասին ասել է․
Ես երբեք չեմ հանդիպել ավելի խուլիգան և ռիսկային սպայի իմ նավատորմում։ Իսկական ավազակ։ Ես նրան ներկայացրի Խորհրդային Միության հերոսի կոչման։ Եվ հետո, Էլտիգենի դեսանտի ժամանակ, նա քաղաշխատողին նավից դուրս էր գցել։ Բնականաբար, բողոք ներկայացվեց Ռազմական խորհրդին։ Նրանք ձեռնարկեցին տրիբունալում դատավարություն սկսել։ Բայց հետո սթափվեցին և սահմանափակվեցին հերոսի կոչման ներկայացումը վերացնելով։ - Իվան Ստադնյուկ[21] |
Նա սկսել էր բանաստեղծություններ գրել և հրապարակել դեռևս պատերազմի ժամանակ, 1943 թվականին նա կարելական ռազմաճակատի 7-րդ ռազմաօդային բանակի «Боевая вахта» թերթի ռազմական լրագրող էր[22], իսկ ավելի ուշ՝ «Красный Черноморец» թերթի թղթակից[15]։ Պ. Ի. Մուսյակովի «Պաշարված Սևաստոպոլում։ Գրողները «Красный Черноморец» թերթում» գրքում Գրիգորի Պոժենյանի մասին ասվում է․
Այստեղ, Սևաստոպոլում և, առաջին հերթին, ծովային թերթում, բացահայտվեց Կարմիր նավատորմի հետախույզ Գրիգորի Պոժենյանի արտասովոր տաղանդը»։ - Պ. Ի. Մուսյակով[23] |
1943 թվականի փետրվարի 25-ին, 7-րդ օդային բանակի զորքերի հրամանատարի հրամանով, 7-րդ օդային բանակի «Боевая вахта» թերթի ռազմական լրագրող, կրտսեր լեյտենանտ Գ. Մ. Պոժենյանը պարգևատրվում է «Օդեսայի պաշտպանության համար» մեդալով։ Պարգևատրման ներկայացնելու հիմքերի սյունակում նշված է՝ «Օդեսա։ Սևծովյան հատուկ նշանակության ջոկատի կազմում 1941 թվականի օգոստոսից մինչև 1941 թվականի հոկտեմբերի 16-ը՝ որպես հետախուզական ջոկի հրամանատար, թշնամու թիկունքում իրականացրած գործողությունների համար»։
1944 թվականի փետրվարի 15-ին Սևծովյան նավատորմի հրամանատարի թիվ 17 ս հրամանով «Красный Черноморец» թերթի թղթակից կրտսեր լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան։ Պարգևատրման թերթիկում (նախապես ներկայացվել էր Կարմիր աստղի շքանշանով պարգևատրվելու համար), որը ստորագրվել էր 1943 թվականի նոյեմբերի 16-ին BKA-71 զրահապատ նավակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Պրոկուսի կողմից, նշված է․
1944 թվականի մարտի 1-ին կրտսեր լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ։ Որպես պարգևատրման հիմք՝ նշվում է․ «2–րդ հեծելազորային դիվիզիային կից նավաստիների հետախուզական ջոկատի ջոկի հրամանատար» 1945 թվականի փետրվարի 23-ին լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալ։
1945 թվականի մայիսի 28-ին Սևծովյան նավատորմի հրամանատարի թիվ 87 ս հրամանով «Красный Черноморец» թերթի թղթակից լեյտենանտ Պոժենյանին շնորհվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան։ Պարգևատրման թերթիկում (նախապես ներկայացվել է «Կարմիր դրոշի շքանշանով» պարգևատրման համար), որը ստորագրվել է «Красный Черноморец» թերթի պատասխանատու խմբագիր, գնդապետ Պլեսկոյի կողմից, նշված է․
«Красный Черноморец» թերթի թղթակից լեյտենանտ Գրիգորի Պոժենյանը անմիջականորեն ներգրավված է եղել նավատորմի բոլոր հարձակողական գործողություններում՝ Նովոռոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման և Սև ծովի արևմտյան ափի դեսանտային գործողությունների ժամանակ։ Որպես թղթակից՝ այդ օպերացիաների ընթացքում նա իրեն դրսևորել է որպես եռանդուն, նախաձեռնող աշխատող, որպես համարձակ և խիզախ սպա։ Լեյտենանտ Պոժենյանը ակտիվ մասնակցություն է ունեցել «Красный Черноморец»-ի արշավներին՝ Կերչի մոտ, Ղրիմում դեսանտ իջեցնելու ժամանակ, Սևաստոպոլի ազատագրման մարտերի ընթացքում և Կոնստանցայում, մեր զորքերի Ռումինիա մտնելուց հետո առաջին ամսվա ընթացքում։ Առաջադրանքները կատարում էր բարեխղճորեն՝ աշխատանքներում ներդնելով իր բոլոր ունակություններն ու ուժը։ Լեյտենանտ Պոժենյանը մասնակցել է Օդեսայի, Սևաստոպոլի և Կովկասի պաշտպանությանը։ Նավերի և ստորաբաժանումների մարտական օպերացիաներին ակտիվ մասնակցության և Հայրենական մեծ պատերազմում սևծովայինների դրսևորած հերոսությունն ու քաջությունը թերթում լուսաբանելու և բարեխիղճ աշխատանքի համար լեյտենանտ Պոժենյանն արժանի է Կարմիր դրոշի շքանշանի, որի համար էլ միջնորդություն է ներկայացվում։ |
Պոժենյանի մրցանակների թվում իր արժանի տեղն ունի այսպես կոչված, «Հարավային ժապավենակապը»[24]՝ «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Կովկասի պաշտպանության համար» մեդալների հավաքածուն։ Որոշ հրապարակումներում նշվում է, որ Պոժենյանը երկու անգամ ներկայացվել է Խորհրդային Միության հերոսի կոչման[19]։ Նման ներկայացումներից մեկի մասին, մասնավորապես, գրել է Իվան Ստադնյուկը՝ մեջբերում կատարելով ծովակալ Ֆիլիպ Օկտյաբրսկուց[21]։ Միաժամանակ, խորհրդային զինվորներին պարգևների ներկայացման վերաբերյալ «Ժողովրդի հիշողություն» և «Ժողովրդի սխրանք» տեղեկատվական բազաներում չկան փաստաթղթեր (մրցանակների չիրացված ցուցակներ կամ մրցանակներ աստիճանի իջեցմամբ)` Պոժենյանի այդ բարձրագույն աստիճանի պարգևի ներկայացման վերաբերյալ։
1946 թվականին Պոժենյանը ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (ավարտել է 1952 թվականին), որտեղից երկու անգամ հեռացվել էր շնորհազրկված ընկերներին և ուսուցիչներին աջակցելու համար (Պավել Անտոկոլսկիի և ուրիշներ)։
Պոժենյանի առաջին գիրքը «Քամի ծովից» բանաստեղծությունների ժողովածուն էր (1955)։ Գրիգորի Պոժենյանը մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը՝ «Ծարավ» (1959), «Երբեք» (1962), «Ցտեսություն» (1966), «Գնացք դեպի հեռավոր օգոստոս» (1971) և այլն։ Թողարկվել է 4 սկավառակ՝ երգերի և բանաստեղծությունների ձայնագրություններով։
1972 թվականին, Գրիվադի Գորպոզակս կեղծանունով (իրական հեղինակների անունների և ազգանունների համադրություն), Վասիլի Ակսյոնովի և Օվիդ Գորչակովի հետ միասին նա գրել է «Ջին Գրինը անձեռնմխելի է» «լրտեսական թրիլեր» կատակերգական վեպը[18][25]։ 1993 թվականին ստորագրել է «Քառասուներկուականների նամակը»։
Մահացել է Մոսկվայում, 2005 թվականի սեպտեմբերի 19-ին, իր 83-ամյակի նախօրեին։ Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանատանը[26]։
Պոժենյանի երգերի ժառանգությունը ներառում է ավելի քան վաթսուն երգ, որոնցից շատերն ընդգրկված են Իոսիֆ Կոբզոնի, Յուրի Անտոնովի, Մայա Կրիստալինսկայայի, Լև Լեշչենկոյի, Մուսլիմ Մագոմաևի, Էդուարդ Խիլի, Օլեգ Անոֆրիևի և այլ հայտնի կատարողների երգացանկում։ Նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն գրած կոմպոզիտորներից էին՝ Անդրեյ Պետրովը, Անդրեյ Էշպայը, Յուրի Սաուլսկին, Եվգենի Ստիխինը, Էդուարդ Կոլմանովսկին, Վենիամին Բասները, Մարկ Կարմինսկին, կինոռեժիսոր Պյոտր Տոդորովսկին։ Որոշ երգեր («Երկու ափ» «Ծարավ» ֆիլմից, երաժշտությունը Անդրեյ Էշպայի, «Երգ ընկերոջ մասին», «Ճանապարհ դեպի կառամատույց» կինոֆիլմից, երաժշտությունը Ա. Պետրովի, «Կակաչներ», երաժշտությունը Վ. Բասների) դարձել են հանրաճանաչ։ Երգերի մեծ մասը ստեղծվել է ֆիլմերի համար։ Միքայել Թարիվերդիևի կողմից «Մնաս բարով» ֆիլմի համար գրված ութ երգերից յոթը (1966) կազմել են «Յոթ երգ-արտասանություն Գրիգորի Պոժենյանի ոտանավորների վրա» շարքը[27]։
Պոժենյանը բանաստեղծություններ է գրել Յուրի Սաուլսկու երաժշտությումբ երգերի շարքի համար «Ծաղրածուի աչքերով» պիեսի համար, որը 1968 թվականին բեմադրվել է Հայնրիխ Բյոլի համանուն վեպի հիման վրա` Մոսսովետի անվան թատրոնի բեմում։ Գենադի Բորտնիկովի[28] թատերական բեմից կատարված երգերը իրենց երգացանկում ընդգրկել են Ելենա Կամբուրովան, Վալենտին Նիկուլինը, Ալեքսանդր Գրադսկին, Վալերի Լեոնտևը, Վալերի Օբոձինսկին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.