From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոլ Վաշաձե (վրաց.՝ გრიგოლ ვაშაძე, հուլիսի 19, 1958, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Վրաստանի մշակույթի նախկին նախարար (2008), Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար (2008-2012)։
Գրիգոլ Վաշաձե վրաց.՝ გრიგოლ ნოდარის ძე ვაშაძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Նինա Անանիաշվիլի |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Foreign Affairs of Georgia?, Minister of Culture and Sports? և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր |
Ստորագրություն | |
Grigol Vashadze Վիքիպահեստում |
Վաշաձեն 1981 թվականին սովորել է միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում և աշխատել է Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարությունում։
1990 թվականից մինչև 2008 թվականը Վաշաձեն զբաղվել է մասնավոր բիզնեսով և բնակվել է հիմնականում Մոսկվայում և Նյու Յորքում։ Նա Վրաստան է վերադարձել 2005 թվականին։ 2008 թվականի փետրվարին նա նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաքրաձեի տեղակալ, իսկ նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրել է նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Եկատերինա Տղեշելաշվիլիին։ 2012 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է Մայա Փանջիկիձեն։ 2018 թվականի հուլիսին «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից Գրիգոլ Վաշաձեն առաջադրվել է որպես Վրաստանի նախագահի թեկնածու։
Վաշաձեն ամուսնացել է 1988 թվականին հայտնի բալետ պարուհի Նինա Անանիաշվիլիի հետ և ունեցել են երկու երեխա[1]։ Բացի իր մայրենիից Վաշաձեն տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, պորտուգալերենին, իտալերենին, իսպաներենին և ֆրանսերենին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.