From Wikipedia, the free encyclopedia
Գուստավ Թեոդոր Ֆեխներ (գերմ.՝ Gustav Theodor Fechner [ˈfɛçnɐ], ապրիլի 19, 1801[1][2][3][…], Żarki Wielkie, Gmina Trzebiel, Żary County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4][5][6] - նոյեմբերի 18, 1887[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[7][8][9][…]), գերմանացի հոգեբան, առաջին փորձարարական հոգեբաններից մեկը, հոգեֆիզիոլոգիայի և հոգեֆիզիկայի հիմնադիր։ Նրա հայացքներն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի շատ գիտնականների և փիլիսոփաների վրա, այդ թվում` Գերարդուս Հեյմանսի, Էռնստ Մախի, Վիլհելմ Վունդտի, Զիգմունդ Ֆրոյդի և Սթենլի Հոլլի վրա։ Ֆեխներին համարում են բանաձևի ստեղծողը, որն ապացուցում է մարմնի և հոգեկան կառուցվածքի միջև առկա գիտականորեն հիմնավորված կապը։ «Հոգեֆիզիկայի տարրեր» գրքում նա առաջարկել է հետևել ֆիզիկական խթանի մեծության և հոգեկան գործընթացների մեծությունների միջև եղած հարաբերություններին՝ դա համարելով հոգեֆիզիկական խնդրի՝ դուալիզմի լուծում։
Գուստավ Ֆեխներ գերմ.՝ Gustav Theodor Fechner | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1801[1][2][3][…] Żarki Wielkie, Gmina Trzebiel, Żary County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4][5][6] |
Մահացել է | նոյեմբերի 18, 1887[1][2][3][…] (86 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[7][8][9][…] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, հոգեբան, վիճակագրագետ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, թարգմանիչ և գրող |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա[10], Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6] |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան և Kreuzschule? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[11][12] |
Եղել է գիտական ղեկավար | Kohn?[13] |
Հայտնի աշակերտներ | Գերման Լոտցե |
Ազդվել է | Իմանուիլ Կանտ |
Պարգևներ | |
Gustav Theodor Fechner Վիքիպահեստում |
Գուստավ Ֆեխները ծնվել է Ստորին Լիժացկայում (ներկայիս Տշեբել շրջանում գտնվող լեհական Ժարկի Վելկե քաղաքը) գտնվող Բադ Մուսկաու քաղաքի մոտակա Գրոսս-Զերխեն թաղամասում` քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Զորաուում, Դրեզդենում և Լայպցիգի համալսարանում, որտեղ ներկա է գտնվել ֆիզիոլոգ Էռնստ Վեբերի և մաթեմատիկոս Կարլ Մոլվեյդեի դասախոսություններին։ Ֆեխներն իր կյանքի մնացած ժամանակահատվածն անցկացրել է Լայպցիգում։
1834 թվականին նա հաստատվել է ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնում, բայց 1839 թվականին ուսումնասիրելով գունային և տեսողական երևույթները` վնասել է աչքը (նայելով Արևին) և ծանր չարչարանքների պատճառով հրաժարական տվել։
Որոշ ժամանակ անց ապաքինվելով` նա վերադարձել է հոգեկան կառուցվածքի և դրա հետ մարմնի կապի ուսումնասիրության ու այդ թեմայով հանրային դասախոսություններ կարդացել, որոնց անդրադարձել է նաև իր գրքերում։
Ֆեխները հաստատուն իդեալիստ էր (Շելինգի հետևորդ)։ Նա նույնիսկ երկնային մարմիններն է իրական համարել[15]։
1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ֆեխների անվամբ կոչել է Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.