From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի (Գոգի) Գիորգիի Թոթիբաձե (վրաց.՝ გოგი გიორგის ძე თოთიბაძე, օգոստոսի 28, 1967, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի և ռուս գեղանկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ: ՌԱԱ-ի թղթակից անդամ (2021)[1]։
Գոգի Թոթիբաձե վրաց.՝ გოგი გიორგის ძე თოთიბაძე | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա և Մոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ամուսին | Irina Savelievna Kozlova? |
Ծնողներ | հայր՝ Գոգի Թոթիբաձե, մայր՝ Nana Apollonovna Kutateladze? |
Երեխաներ | Nana Georgievna Totibadze?, Manana Georgievna Totibadze? և Varvara Georgievna Totibadze? |
Կայք | gogitotibadze.com |
Ստորագրություն | |
Georgy Georgevich Totibadze Վիքիպահեստում |
Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 28-ին Թբիլիսիում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա մայրը Նանա Քութաթելաձեն է, իսկ հայրը, վրացի հայտնի նկարիչ՝ Գեորգի Թոթիբաձեն, այսօր Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան կրում է Գեորգիի պապի՝ նկարիչ Ապոլոն Քութաթելաձեի անունը։
Ընտանիքի ավագ որդին ՝ Գեորգին, կյանքի առաջին տարիներն անցկացնում է ծնողների, եղբոր՝ Կոնստանտինի և քրոջ՝ Մարիայի հետ, Թբիլիսիում ՝ Ջավախիշվիլու (Զանդուկելի) փողոցում, իր հայրակն տան երկրորդ հարկում գտվում էր նրա արհեստանոցը[2]։ Նա մանկուց տարված է Հին Հունաստանի դիցաբանությամբ, և արդեն շատ վաղ տարիներին ստեղծում է ռազմական մարտերի բարդ կոմպոզիցիաներ։
1977 թվականին նկարչի մայրը՝ Նանա Քութաթելաձեն, երեք երեխաների հետ մեկնում է Մոսկվա։
1977 թվականից մինչև 1983 թվականը Գեորգին ապրել է իր մոր, եղբոր, քրոջ և տատիկի՝ Մարիա Իվանովնա Եվդոկիմովայի հետ Մոսկվայում, իր պապի ՝ Ապոլոն Քութաթելաձեի արհեստանոցում: Հարևան արհեստանոցներից մեկում այդ պահին աշխատում էր Ալեքսանդր Գրիգորիևիչ Տիշլերը, իսկ մյուսում՝ Դմիտրի Իվանովիչ Խամինը[3], ով հետագայում կդառնար Գեորգիի նկարչության և գրաֆիկայի ուսուցիչը։
1982 թվականին Գեորգին ընդունվում է Մոսկվայի 1905 թվականի անվան գեղարվեստի ակադեմիական ուսումնարան, որտեղ հանդիպում է իր ապագա կնոջը՝ Իրինա Սավելևնա Կոզլովային (նկարչուհի և գրաֆիկական նկարիչ)։
1986 թվականին ստանալով դիպլոմ՝ ընդունվել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա՝ Գեորգի Ալեքսի-Մեսխիշվիլիի, Գեորգի Թոթիբաձեի արհեստանոց։
1993-1994 թվականներին նկարիչը ապրում և ստեղծագործում է Փարիզում, որտեղ ստեղծում է մի շարք դիմանկարներ, որոնցում գեղանկարչության արտահայտիչ ոճից անցնում է ավելի զուսպ քնարական ոճի։
1996 թվականին Թոթիբաձեն ստեղծեց մի շարք աշխատանքներ Հոնկոնգում, նրա աշխատանքները ձեռք են բերում մասնավոր հավաքածուների սեփականատերերը՝ ճապոնական սփյուռքի ներկայացուցիչների կողմից:
1997-1998 թվականներին նկարիչը ապրում և ստեղծագործում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա, մասնավորապես, ստեղծում է քաղաքային բնապատկերների շարք։
2000 թվականից Գեորգին նկարում է քաղաքային լանդշաֆտի թռչնատեսակների շարքը։
2017 թվականին նրա «Անտառների քողի տակ» ցիկլը ներկայացվեց մոսկովյան բիեննալեի շրջանակներում։
2007 թվականից աշխատում է Ստրելկայի ճարտարապետության և դիզայնի ինստիտուտի տարածքում գտնվող արտադրամասում։
2016 թվականի հունվարի 28-ին Գեորգի Թոթիբաձեն իր եղբոր՝ ռուս, վրացի նկարիչ Կոնստանտինի, երկրորդ սերնդի կինոռեժիսոր Մարինա Ցուրցումիայի և լուսանկարահանող Գեորգի Տաշկերի հետ, ստեղծել է Թոթիբաձեի արվեստի պատկերասրահը՝ Վինզավոդում[4]։ Բացման օրվանից այն ներկայացրել է տասնյակ նկարիչների, այդ թվում՝ Ալենա Կիրցովայի[5], Օլգա և Ալեքսանդր Ֆլորենսկիների, Ալեքսանդր Զախարովի, Ռուբեն Մոնախովի[6], Սերգեյ Զուևի[7], Մուրիել Ռուսոյի[8], Անդրեյ (Դյուդյա) Սարաբյանովի[9] աշխատանքները։
2010 «Լանդշաֆտ» (դիպտիխ) յուղաներկ կտավի վրա, յուրաքանչյուրը 100 x 100 սմ
2011թ. «Անտառ» թուղթ, թանաք, 150 x 290 սմ
2013 «Ներքին պատերազմներ» թուղթ, տուշ, 56,2 x 76,8 սմ
2013 «Ներքին պատերազմներ» թուղթ, տուշ, 56 х 77 սմ[11]
2012 «Բնանկար» (Դիպտիխ) կտավ, յուղաներկ, յուրաքանչյուրը 100 х 100 սմ[12]
Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա,1996 թվական
Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա, 2013 թվական
Георгий Тотибадзе, Константин Тотибадзе, Нина Гомиашвили, Марко Черветти Гурманиада. Италия. — Москва: Независимая Газета, 2004. — ISBN 5-8671-2141-0
Георгий Тотибадзе, Константин Тотибадзе, Нина Гомиашвили Грузия Первое Второе Третье. — Москва: Афиша Индастриз, 2008. — ISBN 978-5-91151-052-7[13]
Георгий Тотибадзе, Константин Тотибадзе Painting. — Москва: Atlas Art Gallery, Москва, 2009.
Георгий Тотибадзе, Константин Тотибадзе Landscape. — Москва: Московский музей современного искусства, 2012. — ISBN 978-5-990406926
Տասնմեկ տարեկանում Գեորգին սկսեց պարապել կարատե՝ Դո Շիտո Ռյու։ Նրա ուսուցիչները հաջորդաբար կլինեն՝ Վ. Ի. Էյդլինը, Քենեյ Մաբունին և Հիդետոշի Տակահաշին[14]։ Գեորգին արժանացել է Ռուսաստանի առաջնության հինգ ոսկե մեդալների, Ճապոնիայի հեղինակավոր մրցաշարի արծաթե և աշխարհի առաջնության երկու բրոնզե մեդալների:
2009 թվականին նա նկարահանվել է ռեժիսոր Պավել Բարդինի «Ռուսաստան 88» ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.