Աբխազիայի թագավոր From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի II (վրաց.՝ გიორგი II), Աբխազիայի արքա 916-960 թվականներին[1]։
Գեորգի II გიორგი II | |
---|---|
Աբխազիայի արքա | |
Գեորգի II-ի խաչը | |
Իշխանություն | 916-960 |
Մահացել է՝ | 957 |
Երկիր | Աբխազիայի թագավորություն |
Տոհմ | Անոսիդներ |
Հայր | Կոստանդին III |
Երեխաներ | Կոստանդին, Լևոն, Գուրանդուխտ |
Հավատք | քրիստոնեություն |
Գեորգին Կոստանդին III արքայի որդին էր, սերում էր Անոսիդների տոհմից։ Իր կառավարման տարիները բնութագրվում են որպես մշակութային զարթոնքի, քաղաքական ու ռազմական հզորության ժամանակներ։
Գեորգին շարունակում է տարածքային ընդարձակման քաղաքականությունը և նվաճում է կենտրոնական Վրաստանի (Քարթլի-Իբերիայի թագավորության) որոշ գավառներ։ Իր դիրքերը աբխազական ազնվականության շրջանում ամրապնդելու համար իր որդուն՝ Կոստանդինին, նշանակում է Քարթլիի փոխարքա (էրիսթավի)։ Վերջինս, սակայն, որոշ ժամանակ անց՝ 920 թվականին, ապստամբում է հոր դեմ։ Գեորգին մտնում է Քարթլի և պաշարում է Ուփլիսցիխե (վրաց.՝ უფლისციხე՝ «տիրակալի բերդ») ամրոցը։ Այն գրավելուց հետո կուրացնում է Կոստանդինին։
Գեորգի II-ը իր մյուս որդուն՝ Լևոնին, նշանակում է Քարթլիի էրիսթավի։ Արքան շարունակում է արշավանքը Կախեթի վրացական իշխանության դեմ, որտեղի տիրակալ Կյուրիկեն նույնպես հավակնում էր Քարթլիի տարածքներին։ Կյուրիկե իշխանը ձերբակալվում է, և ազատ արձակվում միայն այն ժամանակ, երբ ընդունում է Գեորգի արքայի գերիշխանությունը։
Իր գերիշխանությունը Քարթլիում ամրապնդելու նպատակով իր դստերը՝ Գուրանդուխտին, կնության է տալիս Տայքի կյուրոպաղատության իշխան Գուրգեն Բագրատունուն։ Շուտով Կյուրիկե Կախեթցին հարձակվում է Քարթլիի վրա։ Գեորգին Լևոնի գլխավորությամբ մեծաքանակ զորք է ուղարկում Քարթլի։ Արշավանքի ընթացքում Գեորգին մահանում է, և Լևոնը հաշտություն է կնքում Կյուրիկեի հետ։
Գեորգի II-ը հայտնի է նաև ուղղափառ քրիստոնեության տարածմամբ։ Նրա աջակցությամբ քրիստոնեությունը հռչակվում է Ալանիայի պետական պաշտոնական կրոն։ Արքան կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից հայտնի են Չքոնդիդի տաճարը (Մարթվիլի) Սամգրելոյում (Մեգրելիա)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.