Աբխազաց թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աբխազական թագավորություն (վրաց.՝ აფხაზთა სამეფო, աբխ.՝ Аҧсуа аҳра), ավատատիրական պետություն Հարավային Կովկասում, որի մայրաքաղաքն էր Անակոպիան (Նոր Աֆոն), իսկ 806 թվականից՝ Քութայիսը[1][2]։
Remove ads
Անոսիդների իշխանական տոհմը ծագում էր աբխազական Աբազգիա թագավորության իշխաններից, որոնք գրավել են հարևան Սանիգիայի, Ափսիլիայի և Միսիմինիայի հողերը, ստեղծելով միասնական պետություն։ 786 թվական աբխազ թագավոր (արքոնտ) Լևոն II-ը դուրս է գալիս Բյուզանդիայի պրոտեկտորատից և իրեն թագավոր հռչակում։
778 թվականին Լազիկեի թագավորության Սասանյանների ճյուղի ընդհատված տոհմի ամուսնության արդյունքում աբխազական Անոսիդները արաբներից ազատում են Լազիկան և ղեկավարում են շուրջ երկու դար։ 1008 թվականին մայրական կողմից աբխազական թագավորների ժառանգ Բագրատ թագավորը գալիս է իշխանության։ Նա սերում էր վրաց Բագրատունիների հարավային ճյուղից։
Աբխազական թագավորության տարածքում արևելավրացական լեզուն և մշակույթը սկսում են գլխավորող դեր կատարել։ Մինչև Թամար թագուհու գահակալությունը թագավորների տիտղոսներում առաջին տեղում գտնվում էր «Աբխազների թագավոր» անվանումը։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads