Գազանի թիվ
From Wikipedia, the free encyclopedia
Գազանի թիվ, հատուկ թիվ, որը հիշատակվում է Աստվածաշնչում, որպես Նոր Կտակարանի վերջին գրքում (Հայտնություն Հովհաննեսի) նշված Հայտնության գազանի քողարկված անուն, որը վերաբերում էր Սատանային։
Գազանի թիվ | |
---|---|
«Գազանի թիվը 666-ն է», Ուիլյամ Բլեյք, 1805 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | խորհրդանիշ, Աստվածաշնչյան հասկացություն, բնական թվեր և Angel Numbers? |
Անվանված | թիվ, The Beast?, կենդանիներ և Նեռ |
Number of the Beast Վիքիպահեստում |
Գազանի թիվը հավասար է 666-ի։ 666 թիվը հաճախ օգտագործվում է որպես սատանայական խորհրդանիշ, մի քանի այլ սատանայական ատրիբուտների հետ մեկտեղ, ինչպիսիք են օրինակ՝ շրջված խաչը կամ հնգանկյունը։
Քրիստոնեության առաջին դարաշրջանում աստվածաբանության մեջ տարածվեց կարծիք, ըստ որի որպես հայտնության գազանի խորհրդանիշ Աստվածաշնչում պատկերված էր Նեռը։
Քանի որ, Սուրբ Հովհաննեսի հայտնությունում ասվում է՝ «Ով միտք ունի, պետք է այդ թիվն համարի գազանինը, հակառակ դեպքում այն մարդկային է» և սա պատճառ հանդիսացավ, որ 666 թիվը փնտրվի հակաքրիստոնեականների շրջանում։
«Գազանի թվի» հետազոտությունների ժամանակ հաճախ սխալմունք է տեղի ունենում՝ թիվը բաժանվում է տասնորդականների և ներկայացվում երեք վեցերի տեսքով, որի հետ էլ նույնացվում է։ Սակայն Հայտնությունը գրելու ժամանակ դեռ չկային տասնորդական թվեր, դրանք առաջացել են միայն մ.թ. VI դարում՝ Հնդկաստանում։
Հունական բնօրինակ հիշատակությունը կազմված էր երեք բառից՝ «վեց հարյուր», «վաթսուն» և «վեց» (χξϛ), որն ինքնին թույլ չէր տալիս թվերն առանձնացնել։ Երկրորդ ամենատարածված սխալն այն է, որ բաժանման ժամանակ «666» թիվը բաժանվում է անվերջ 0.6666.... կոտորակների, հավասար երկու երրորդի։