From Wikipedia, the free encyclopedia
Սատանան (եբրայերեն՝ שָּׂטָן satan թշնամի, հակառակորդ, արաբ․՝ شيطان shaitan մոլորված, մեկուսի, երբեմն՝ սատանա), կերպար, որը հանդիպում է աբրահամական կրոնների տեքստերում[1][2], որը չարիք ու փորձություն է բերում, և հայտնի է որպես խաբեբա, ով տանում է մարդկությունը մոլորության։ Որոշ կրոնական ուղղությունների համաձայն՝ նա անցյալում հրեշտակ է եղել, կամ նման մի էակ, և մեծ բարեպաշտություն ու գեղեցկություն է ունեցել (երբեմն՝ ամենագեղեցիկն էր հրեշտակներից), բայց ընկել է իր հպարտության պատճառով և այժմ գայթակղում է մարդկությանը ստի և մեղքի ճանապարհներով և իշխանություն ունի ընկած աշխարհի վրա։ Հին և Նոր կտակարաններում առաջին հերթին ամբաստանող է և հակառակորդ, մի վճռականորեն չարաբաղձ էություն, որն ատելի հատկանիշներ ունի։ Չնայած Սատանան առհասարակ բացասական է դիտվում, որոշ խմբեր լրիվ այլ հայացքներ ունեն նրա վերաբերյալ։ Թեիստական սատանիզմում Սատանան պաշտվում է, իսկ ԼաՎեյյան սատանիզմում նա համարվում է ազատության և առաքինի հատկանիշների խորհրդանիշ[3][4]։
Բնօրինակ երբայերենում սատանան գոյական է, որ առաջացել է բայից, որ հիմնականում նշանակում է «խափանել, ընդդիմանալ», ինչպես այն հանդիպում է Թվոց 22։22-ում, Ա Թագավորությանց 29։4, Սաղմոս 109։6-ում[5]։ Ha-Satan-ը ավանդաբար թարգմանվում է որպես «մեղադրողը» կամ «ոսոխը»։ ha- որոշյալ հոդը (հայերեն՝ -ը, -ն) ցույց է տալիս, որ սա տիտղոս է, որ կրում է տվյալ էակը և ոչ թե այդ էակի անունը։ Այսպիսով, այդ էակի մասին խոսվում է որպես «սատանան»[6]։
Ha-Satan-ը որոշյալ հոդով հանդիպում է 13 անգամ Մասորայում, Երբրայական Աստվածաշնչի երկու գրքերում՝ Հոբի գլ․ 1-2(10x)[7] և Զաքարիայի 3։1—2(3x)[8] Satan տարբերակը՝ առանց որոշյալ հոդի, օգտագործվում է տասը դեպքերում, որոնցից երկուսը թարգմանված են որպես diabolos Յոթանասունից թարգմանության մեջ, և Satan՝ Ջեյմս արքայի տարբերակում․
Մյուս ութ դեպքերում բառի կիրառումը ինչպես հայերենում, այնպես էլ հունարենում, լատիներենում և անգլերենում թարգմանվում է որպես «հակառակորդ» և համարվում են մարդիկ կամ հավատարիմ հրեշտակներ․
Գրքի սկզբում Հոբը բարի մարդ է, ով «ճշմարտախօս էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբի 1։1)[16], և հետևապես առատորեն պարգևատրվում էր Աստծո կողմից։ Երբ հրեշտակները ներկայանում են Աստծուն, Սատանան ևս գալիս է։ Աստված տեղեկացնում է Սատանային Հոբի անմեղ, բարոյապես մաքուր կյանքի մասին։ Հոբի 1։9—10-ի և 2։4—5-ի միջև Սատանան Աստծուն ցույց է տալիս, որ Նա տվել է Հոբին ամեն բան, ինչ որևէ մարդու պետք է, ուրեմն իհարկե Հոբը հավատարիմ կլինի Աստծուն․ փոխարենը Սատանան ենթադրում է, որ Հոբի հավատը կսասանվի, եթե ամեն բան, ինչ իրեն տրվել է (անգամ առողջությունը), իրենից վերցվեն։ Աստված թույլ է տալիս Սատանային ստուգել Հոբին[17]։ Ի վերջո, Հոբը հավատարիմ է մնում Աստծուն, և ակնարկվում է, որ Սատանան ամաչում է իր պարտության համար[18]։
Որոշ հետազոտողներ գտնում են, որ Բաբելոնի և հատկապես վաղ զրադաշտականության կրոնական դուալիզմը ազդեցություն է գործել Երկրորդ տաճարի հուդայականության, և, հետևապես, վաղ քրիստոնեության վրա[19][20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.