Բիվերտոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բիվերտոն (անգլ.՝ Beaverton), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան մասում՝ Օրեգոն նահանգի Վաշինգտոնի շրջանում։ Ընկած է Թյուլեթին գետի (Tualatin River) հովտում, Փորթլենդ քաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա։ Անվան Beaver բաղադրիչը հուշում է, որ կառուցվել է կուղբերով առատ վայրում (անգլ.՝ Beaver նշանակում է կուղբ)։ Զբաղեցնում է 48,77 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89 803[2] (այդ ցուցանիշով վեցերորդ տեղն է գրավել նահանգում)։ Այդ նույն տարում «Money» ամսագիրն իր անցկացրած հարցման և ուսումնասիրությունների արդյունքներով Բիվերտոնն ընդգրկել է ԱՄՆ-ի ոչ խոշոր այն քաղաքների հարյուրյակում, որոնք համարվել են «ապրելու համար լավագույն վայր»[3][4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Բիվերտոն | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Վաշինգտոն շրջան | |
Հիմնադրված է | 1847 թ. | |
Մակերես | 50,563936 կմ², 48,505329 կմ² | |
ԲԾՄ | 58 մետր, 189 ֆուտ | |
Բնակչություն | ▲97 494 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | |
Հեռախոսային կոդ | 503 և 971 | |
Փոստային դասիչ | 97003, 97005, 97006, 97007, 97008, 97075, 97076, 97077 և 97078 | |
Պաշտոնական կայք | beavertonoregon.gov(անգլ.) | |
| ||
Հիլսբորոյի հետ միասին՝ Բիվերտոնը համարվում է Վաշինգտոնի շրջանի տնտեսական կենտրոններից մեկը, որտեղ գործում են արդյունաբերության զանազան ոլորտների բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ ու գլխադասային ձեռնարկություններ։ Դրանց թվում է «Նայք»-ը, որ մարզական ապրանքների վաճառքի գծով առաջատարներից մեկն է աշխարհում։ Բիվերտոնը մաս է կազմում տեղեկատվական բարձրտեխնոլոգիական ընկերությունների համախմբումով կազմավորված «Որձաքարե անտառ» շրջանի[5][6]։
Այս քաղաքում են տեղակայված հետևյալ ընկերություններն ու դրանց ստորաբաժանբումները.
Բիվերտոնը մտնում է Փորթլենդ-Վանկուվեր-Հիլսբորո մետրոպոլիտենային տարածքի մեջ, որտեղ 2016 թվականի տվյալներով ապրում էր ավելի քան 2,4 միլիոն մարդ։ Իսկ հենց միայն Բիվերտոն քաղաքում բնակվողների թիվը, 2020 թվականին ԱՄՆ-ում անցկացված մարդահամարի տվյալներով, եղել է 97.494[7]։
Տարին | Բնակչ.¹ |
---|---|
1980 | 31.962 |
1990 | 53.310 |
2000 | 77.923 |
2010 | 89.817 |
2020 | 97.494 |
¹ 1980–2020։ Volkszählungsergebnisse
Բիվերտոն, Օրեգոն (normals 1972-2007, heat extremes 1972-present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 66 (19) |
73 (23) |
79 (26) |
94 (34) |
101 (38) |
115 (46) |
106 (41) |
105 (41) |
100 (38) |
91 (33) |
72 (22) |
64 (18) |
115 (46) |
Միջին բարձր °F (°C) | 46.8 (8.2) |
51.1 (10.6) |
56.6 (13.7) |
62.0 (16.7) |
67.7 (19.8) |
73.3 (22.9) |
79.5 (26.4) |
80.1 (26.7) |
75.3 (24.1) |
64.2 (17.9) |
52.6 (11.4) |
46.4 (8) |
63.0 (17.2) |
Միջին օրական °F (°C) | 40.3 (4.6) |
43.1 (6.2) |
46.9 (8.3) |
51.0 (10.6) |
56.4 (13.6) |
61.7 (16.5) |
66.6 (19.2) |
66.6 (19.2) |
62.3 (16.8) |
53.4 (11.9) |
45.3 (7.4) |
40.2 (4.6) |
52.8 (11.6) |
Միջին ցածր °F (°C) | 33.8 (1) |
35.1 (1.7) |
37.4 (3) |
40.4 (4.7) |
45.1 (7.3) |
50.0 (10) |
53.7 (12.1) |
53.1 (11.7) |
49.3 (9.6) |
42.7 (5.9) |
37.9 (3.3) |
34.0 (1.1) |
42.7 (5.9) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 0 (−18) |
8 (−13) |
14 (−10) |
26 (−3) |
31 (−1) |
33 (1) |
41 (5) |
36 (2) |
31 (−1) |
22 (−6) |
9 (−13) |
−8 (−22) |
−8 (−22) |
Տեղումներ դյույմ (մմ) | 5.79 (147.1) |
4.55 (115.6) |
3.83 (97.3) |
2.69 (68.3) |
2.22 (56.4) |
1.56 (39.6) |
0.62 (15.7) |
0.87 (22.1) |
1.49 (37.8) |
2.90 (73.7) |
5.99 (152.1) |
6.53 (165.9) |
39.05 (991.9) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 0.6 (1.5) |
0.5 (1.3) |
0.1 (0.3) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.4 (1) |
0.4 (1) |
1.9 (4.8) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 18 | 16 | 17 | 15 | 12 | 9 | 4 | 4 | 7 | 12 | 18 | 19 | 151 |
Աղբյուր #1: WRCC[10] | |||||||||||||
Աղբյուր #2: weather.com (extremes)[11] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.