Բիվերտոն
From Wikipedia, the free encyclopedia
Բիվերտոն (անգլ.՝ Beaverton), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան մասում՝ Օրեգոն նահանգի Վաշինգտոնի շրջանում։ Ընկած է Թյուլեթին գետի (Tualatin River) հովտում, Փորթլենդ քաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա։ Անվան Beaver բաղադրիչը հուշում է, որ կառուցվել է կուղբերով առատ վայրում (անգլ.՝ Beaver նշանակում է կուղբ)։ Զբաղեցնում է 48,77 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89 803[2] (այդ ցուցանիշով վեցերորդ տեղն է գրավել նահանգում)։ Այդ նույն տարում «Money» ամսագիրն իր անցկացրած հարցման և ուսումնասիրությունների արդյունքներով Բիվերտոնն ընդգրկել է ԱՄՆ-ի ոչ խոշոր այն քաղաքների հարյուրյակում, որոնք համարվել են «ապրելու համար լավագույն վայր»[3][4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Բիվերտոն | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Վաշինգտոն շրջան | |
Հիմնադրված է | 1847 թ. | |
Մակերես | 50,563936 կմ², 48,505329 կմ² | |
ԲԾՄ | 58 մետր, 189 ֆուտ | |
Բնակչություն | ▲97 494 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | |
Հեռախոսային կոդ | 503 և 971 | |
Փոստային դասիչ | 97003, 97005, 97006, 97007, 97008, 97075, 97076, 97077 և 97078 | |
Պաշտոնական կայք | beavertonoregon.gov(անգլ.) | |
| ||
Հիլսբորոյի հետ միասին՝ Բիվերտոնը համարվում է Վաշինգտոնի շրջանի տնտեսական կենտրոններից մեկը, որտեղ գործում են արդյունաբերության զանազան ոլորտների բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ ու գլխադասային ձեռնարկություններ։ Դրանց թվում է «Նայք»-ը, որ մարզական ապրանքների վաճառքի գծով առաջատարներից մեկն է աշխարհում։ Բիվերտոնը մաս է կազմում տեղեկատվական բարձրտեխնոլոգիական ընկերությունների համախմբումով կազմավորված «Որձաքարե անտառ» շրջանի[5][6]։
Այս քաղաքում են տեղակայված հետևյալ ընկերություններն ու դրանց ստորաբաժանբումները.