Բաֆոմետ
From Wikipedia, the free encyclopedia
Բաֆոմետ (անգլ.՝ Baphomet, լատին․՝ Baphometh)՝ աստրալային կուռք։ Միջին դարում սատանայի կնոջն անվանում էին «Բաֆոմետ»։ Բաֆոմետի պատկերը համարվում է սատանիզմի սիմվոլիկաներից մեկը։ Անվան լատինացումն առաջին անգամ հանդիպել է 1098 թվականին տրուբադուր Գավադուանա բանաստեղծությունում որպես «Մագոմետ»՝
Երբ հաջորդ օրվա առավոտն եկավ,
նրանք բարձրաձայն կանչեցին Բաֆոմետին, և մեր սրտերի մեջ մենք աղոթեցինք Աստծուն, հետո մենք հարձակվեցինք ու վտարեցինք բոլորին քաղաքի պարսպից այն կողմ։ |
1307 թվականին պայքարի ընթացքում օգտագործվում էր Տաճարականների միաբանության դեմ որպես սատանայական աստծու անուն, որն ըստ ինկվիզիցիայի հետազոտությունների օգտագործվել է ասպետների գաղտնի ծիսակատարությունների ընթացքում[1]։ Պատմականորեն այս փաստը հաստատել կամ ժխտել ներկա պահին հնարավոր չէ։ Բաֆոմետի մեջ հավատացյալները չարքին էին տեսնում և այս պատճառով էլ հետագայում տեմպլերներին մեղադրել են հերետիկոսության մեջ, որից հետո Ժակ դե Մոլը և նրա ենթականերն այրվեցին խարույկի վրա, իսկ մնացածներն ովքեր կարողացան՝ փախչեցին։
Մեծ հավանականություն կա, որ տեմպլերների երկրպագությունը Բաֆոմետին հորինվածք է եղել և այս տեղեկությունը տարածել են հենց ինկվիզիատորները, որպեսզի մի պատճառ գտնեն տեմպլերներին մեղադրելու հերետիկոսության մեջ, և այդպես լուծեին այն խնդիրը, որն առաջացրել էր իրենց օրդենը Ֆրանսիայի արքա Ֆիլիպ IV-ի իշխանության և հենց Հռոմեական Եկեղեցու իշխանության համար։
Նորագույն պատմության մեջ տվյալ դևին «վերածնել» է Էլիֆաս Լևին, իր Տարոյի խաղաթղթերի կապոցի XV-րդ ոլորանում, խաղաքարտի վրա, որը պատկերում էր չարքին։ Պատմության մեջ որպես ազատ աղբյուր այն հայտնվել է նրա՝ «Բարձրակարգ մոգության ծիսակատարություն և դոգմա» գրքի էջերում։ Այն էղել է անդրոգինական արարած, ում ձեռքին գրված էր ալքիմիական դևիզ՝ «Solve et Coagula», որը թարգմանաբար կոչվում է՝ «Քայքայվիր և Կարծրացիր»։ Մինչ «Սատանայի եկեղեցու» բացումը «Բաֆոմետի կնիքը» ոչ մի տեղ չի հիշատակվել, և այդ թվում նույնիսկ որպես սատանիզմի սիմվոլ։
«Baphomet» բառը հակադարձ՝ «Temohpab» համարվում է նոտարիկոն՝ հապավումն առաջին տառից սկսած կրում է՝ «Templi omnium hominum pacis abbas» ձևակերպումը, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «աշխարհի բոլոր մարդկանց Տաճարի վանահայր»։