From Wikipedia, the free encyclopedia
Բաշկիրիայի պետական բժշկական համալսարան (ԲՊԲՀ) (բաշկիրերեն՝ Башҡорт дәүләт медицина университеты (БДМУ)), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն (ФГБОУ ВО БГМУ Минздрава РФ), գտնվում է Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում։ Ուսուցումն իրականացվում է ռուսերենով։
Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան բաշկիրերեն՝ Башҡорт дәүләт медицина университеты և ռուս.՝ Башкирский государственный медицинский университет | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1932 |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ուֆա |
Կայք | bashgmu.ru |
Bashkortostan State Medical University Վիքիպահեստում |
Բաշկիրիայի բժշկական համալսարանը հիմնադրվել է 1932 թվականին ԽՍՀՄ Ժողկոմխորի որոշման համաձայն։ Համալսարանի հիմնադրման պաշտոնական օրը համարվում է 1932 թվականի նոյեմբերի 15-ը, երբ համալասրանն իր դռներն է բացել առաջին ուսանողների առաջ։ Համալսարանի առաջին տնօրենը եղել է Ս. Մ. Տրայնինը, որը մասնագիտությամբ մաշկաբան-վեներոլոգ էր և ղեկավարում էր Բաշկիրիայի մաշկա-վեներոլոգիական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը[1]։
Սկզբում համալսարանը աշխատանքային ֆակուլտետի հետ միասին տեղակայված է եղել Ֆրունզե փողոցի 47 տուն հասցեում գտնվող Ֆաբրիկա-գործարանային ուսուցման (ФЗО) դպրոցի շենքի երկրորդ հարկում և կիսանկուղային հարկում։ Հետագայում ամբողջ շենքը հատկացվել է ինստիտուտին։ Հետագա տարիներին ինստիտուտի համար կառուցվել են 600 բնակարանանի հանրակացարաններ, ուսումնական նոր մասնաշենք։ Ինստիտուտի առաջին մանկավարժներից են եղել Վ. Մ. Ռոմանկևիչը, Ս. Զ. Լուկմանովը, Զ. Ա. Իսխանովը, Ա. Ս. Դավլետովը, Ի. Ս. Նեմկովը, Գ. Ն. Մասլեննիկովը, Ե. Ն. Գրիբանովը, Մ. Ա. Աբդուլմենովը[2]։
1933 թվականին ինստիտուտում բացվել են հիստալոգիայի, օտար լեզուների և ռազմագիտության ամբիոնները, որոնք ղեկավարել են բժիշկ Վ. Մ. Ռոմանովիչը, մանկավարժներ Վ. Ա. Սլովոխոտովը և Ռ. Ի. Սաֆարովը։
1933 թվականին ինստիտուտին շնորհվել է «ՀԼԿԵՄ XV -ամյակի անվան» կոչում։
1934 թվականին բացվել են Նորմալ ֆիզիոլոգիայի (պրոֆեսոր` Ն. Ս. Սպասսկի), Մանրեաբանության (պրոֆեսոր` Ս. Ա. Բելյավցև), Ախտաբանական ֆիզիոլոգիայի (բժիշկ` Վ. Ա. Սամցով), օպերատիվ վիրաբուժության (բժիշկ` Վ. Մ. Ռոմանկևիչ), Դեղագիտության (դոցենտ` Ի. Ա. Լեռման) ամբիոնները, Կլինիկական ամբիոններից` Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի (Пропедевтика) (պրոֆեսոր` Դ. Ի. Տատարինով), ընդհանուր վիրաբուժության (դոցենտ` Ի. Դ. Անիկին) ամբիոնները։ 1938 թվականին ինստիտուտն ուներ 32 ամբիոն, որոնք ղեկավարում էին ինը պրոֆեսորներ և 23 դոցենտներ։
1938 թվականին ինստիտուտը թողարկել է գիտական աշխատությունների առաջին ժողովածուն, որում ամփոփվել են ինստիտուտի տեսական և կլինիկական ամբիոնի գիտական ուսումնասիրությունների արդյունքերը։
Ինստիտուտի բժիշկների առաջին շրջանավարտները եղել են 1937 թվականի վերջին։
1941 թվականին ինստիտուտում է տեղակայվել Ուֆա տարհանված Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը բոլոր ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ միասին։ Բժիշկների ուսուցման գործընթացը կրճատվել է դառնալով 4 տարի։
1965 թվականի ավարտին ինստիտուտն ուներ 22 դոկտոր և 102 գիտությունների թեկնածու, իսկ 1970 թվականին ինստիտուտը դարձել է խոշոր բազմապրոֆիլ ԲՈւՀ։ Գիտնականների մասնակցությամբ նշանակալիորեն բարելավվել են Բաշկիրիայի բնակչության առողջական ցուցանիշնեը։ Վերացվել են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` մալարիան, տրախոման, պոլիոմիելիտը, դիֆթերիան, կտրուկ կրճատվել են մանկական վարակումները, տուբերկուլյոզը եւ այլն։
2012 թվականին ինստիտուտը սկսել է «Վեստնիկ ԲՊԲՀ» (Вестник БГМУ) պարբերական թողարկել[3]։
Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանում ուսուցումն իրականացվում է ռուսերենով։ Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների համար մասնակիորեն օգտագործվում է միջնորդ լեզու (անգլերեն)։ Համալսարանի ֆակուլտետներն են.
Համալսարանում գործում են հետբուհական կրթության կառույցներ։ 2013 թվականին համալսարանին է կցվել Ուֆայի բժշկական քոլեջը, որը դարձել է ԲՊԲՀ-ին առընթեր քոլեջ[1]։
Բաշկիրիայի պետական բժշկական համալսարանում ներկայումս ձևավորվել են վիրաբույժների, թերպևտների, ուռուցքաբանների, նյարդաբանների, վարակաբանների, Մաշկաբանների, կենսաքիմիկոսների, մորֆոլոգների գիտական դպրոցներ։ Համալսարանն ունի 220 բժիշկներ եւ 515 գիտությունների թեկնածուներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.