հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Բաղդասար Հայրապետի Արզումանյան (հունվարի 1, 1916[1], Բորիսովկա, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 20, 2001[3] կամ նոյեմբերի 19, 2001, Երևան, Հայաստան[3]), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1966)։
Բաղդասար Արզումանյան | |
---|---|
Բաղդասար Արզումանյանն իր նախագծած աշխատանքների կողքին | |
Ծնվել է | հունվարի 1, 1916[1] |
Ծննդավայր | Բորիսովկա, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 20, 2001[3] (85 տարեկան) կամ նոյեմբերի 19, 2001 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[3] |
Ազգություն | հայ |
Գործունեության տարիներ | 1950-2001 |
Կրթություն | ՀԱՊՀ (1949)[3] |
Աշխատավայր | Երևաննախագիծ[3] |
Ուշագրավ աշխատանքներ | Երևանի ճոպանուղի[3], Էրեբունի թանգարան[3], Սասունցի Դավիթ[3], Սամարղանդի «Աֆրասիաբ» թանգարան[3] և Գանձատուն թանգարան[3] |
Պարգևներ | |
Բաղդասար Արզումանյան Վիքիդարանում | |
Baghdasar Arzoumanian Վիքիպահեստում |
Սովորել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը և աշխատանքի անցել N 3 ճարտարապետական արվեստանոցում (ղեկավարներ՝ Միքայել Մազմանյան և Հովհաննես Մարգարյան)։
1938 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Հայրենական պատերազմի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, 1946 թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
1958 թ. եղել է նորաստեղծ Երևաննախագիծ ինստիտուտի N1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավարի պաշտոնակատար (ղեկավար Գրիգոր Աղաբաբյան), իսկ 1978 թ.՝ նույն ինստիտուտի «Մոմիկ» ստեղծագործական խմբի ղեկավարը։
Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 1950 թվականից։ 50-ականների վերջում ակադեմիկոս Հովհաննես Մարգարյանի հետ համատեղ նախագծել է Կիրովական քաղաքի «Գուգարք» հյուրանոցը։ 1959 թ. նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՄԳԻ-ի համալիրի շինարարությունը, իսկ 1968 թ.՝ «Էրեբունի» թանգարանը (Շմավոն Ազատյանի հետ)։
Բ. Արզումանյանը մեծ ներդրում ունի Էջմիածնի Մայր Աթոռում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը (1966), «Սփյուռք» հուշակոթողը (1988), խաչքար (1991) և այդ ամենի մեջ՝ հայ ճարտարապետության գանձ ներկայացնող Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (1980)։ Նա հեղինակ է Սանկտ Պետերբուրգում կառուցված նահատակաց հուշարձանի և Ս. Կատարինե եկեղեցու Ս. Սեղանի (1993)։
Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել Մեսրոպյան ոսկե այբուբենը, Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի Բարձրավան, Գորիսի Վերիշեն գյուղերում, Սամարղանդ քաղաքում, Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), Սպիտակի եկեղեցին, Օշականի հայ դպրության թանգարանը, Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարը[4][5]։
Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել նաև.
Հեղինակ է Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սահակ-Ս. Մեսրոպ, Ս. Ներսես Շնորհալի շքանշանների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.