հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Սարգսի Մարգարյան (հունվարի 13 (26), 1901[1], Քաղաքիկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 26, 1963[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ ճարտարապետ, Հայկական ԽՍՀ Շինարարության և Ճարտարապետության Ակադեմիայի իսկական անդամ (1956), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), 1929-1932 թվականներին եղել է ՕՊՐԱ ( Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպության)-ի հիմնադիր-անդամներից, 1938-1941 թվականներին՝ Հայպետնախագիծ տրեստի գլխավոր ճարտարապետը, 1944-1950 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության պետը, 1951-1956 թվականներին եղել է Միասնական Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտի N2 արվեստանոցի ղեկավար, 1956-1958 թվականներին՝ Նույն ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը, 1958-1963 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետը, 1955-1962 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը։
Հովհաննես Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13 (26), 1901[1] |
Ծննդավայր | Քաղաքիկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1963[2][1] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1928)[1] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ[1] և Երևաննախագիծ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Մանկական աշխարհ հանրախանութ[1] և Գրքի պալատի շենք |
Պարգևներ | |
Անդամություն | Q122702564?[1] և ԽՍՀՄ ճարտարապետների միություն[1] |
1901 թվականին, Նախիջևանի շրջանի Քաղաքիկ գյուղում, դերձակ Սարգիս Մարգարյանի ընտանիքում ծնվեց վերջին յոթերորդ զավակը՝ Հովհաննես Մարգարյանը, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Ինը տարեկան հասակում նա տեղափոխվում է քաղաք Էրիվան, որտեղ նա սովորում և ավարտում է ավագ դպրոցը (прогимназия), այնուհետև սովորել է դասական գիմնազիայում և ավարտել 1920 թվականին։ 1921-1928 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, որտեղ դասավանդում էր Եվրոպայի և Ռուսաստանի մշակութային կենտրոններում ուսում ստացած ականավոր պրոֆեսորական կազմ[3][4]։
Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։
Հ. Մարգարյանի հիմնական նախագծերը և իրականացված շենքերը՝
Seamless Wikipedia browsing. On steroids.