From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հարություն եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետ | Բաղդասար Արզումանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Holy Resurrection Church of Spitak Վիքիպահեստում |
Սուրբ Հարություն եկեղեցու կառուցումը նախատեսել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ 1997 թվականին եկեղեցու կառուցման ծրագիրը իրականացրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն, ով կատարել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։ Սուրբ Հարությունը Սպիտակի միակ եկեղեցին է։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Ամենայն Հակոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եկեղեցին կառուցվել է 1997-2000 թվականներին՝ «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի» միջոցներով։
Եկեղեցու բարերարներից է Սուրեն Ավետիսյանը, ճարտարապետը` Բաղդասար Արզումանյանը, շինարարը՝ «Մ. Լամբարյան» ՍՊԸ[1]։
Սուրբ Հարություն եկեղեցին գմբեթավոր կառույց է՝ բազալտե սրբատաշ քարերով կառուցված։ Եկեղեցու արևմտյան կողմում եռահարկ զանգակատունն է՝ ութ սյուների վրա բարձրացող ռոտոնդայով։ Զանգակատան արևմտյան ճակատը հարդարված է հյուսկեն շրջանակի մեջ ներփակված թևատարած, քանդակազարդ խաչով։ Գլխավոր՝ արևմտյան մուտքի երկու կողմերում նախկին սրբավայրից մնացած մասունքներ են՝ խաչքարեր և այլ դետալներ։
Եկեղեցու բակում են գտնվում նաև Մեծ Եղեռնին և Արցախյան ազատամարտին նվիրված հաշարձանը՝ «Արծիվը թրով և խաչով», մեկ նորակերտ խաչքար հետնամասում՝ «Սուգ և արև» մակագրությամբ և մանուկների վերածննդին նվիրված հուշարձանը (1988-2004 թվականներին Բերգամո-Սպիտակ Զորակցության միություն)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.