Արսիանի լեռնաշղթա (Արսյաց լեռներ[1], Արզիան[2], վրաց.՝ არსიანის ქედი, թուրքերեն՝ Yalnızçam Dağları), լեռնաշղթա Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում։ Ձգվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։ Երկարությունը մոտ 150 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3165 մ (Արսիան լեռ)։

Արագ փաստեր Արսիանի լեռնաշղթա, Տեսակ ...
Արսիանի լեռնաշղթա
Thumb
Տեսակլեռնաշղթա
Երկիր Վրաստան և  Թուրքիա
Վարչատարածքային միավորԱջարիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Արդահանի մարզ և Արդվինի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3165 մետր
Երկարություն150 կմ
Մեծագույն գագաթԱրսիան
Thumb
Thumb
Փակել

Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, տեղ-տեղ՝ հրաբխային ապարներից։ Արևմտյան մասը խիստ կտրտված է Ճորոխի վտակներով, արևելյան լանջերն աստիճանաբար ձուլվում են Արդահանի գոգավորությանը։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ խստաշունչ ու ձնառատ, ամառը՝ զով, տարեկան տեղումները՝ 500-900 մմ։ Լանջերն անտառածածկ են, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ։

Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ չհաշված մի քանի փոքրիկ աղեղները, որ նա գոյացնում է իր կենտրոնական մասում։ Սկսվում է Աճարայի լեռներից և ձգվում հարավ մինչև Բաշքեյ սարահարթը, Կաղզվանի արևմտյան մասում։ Ունի բեկորային կառուցվածք, և կազմում է Պոնտական բեկորի արևելյան բարձրացած թևը։ Նրա արևելյան զառիթափ են, իսկ արևմտյանը՝ մեղմաթեք։ Մեծ մասամբ անտառապատ է։ Հյուսիսային հատվածը՝ Աճարայի լեռներից մինչև Ալաաբգար գագաթը կոչվում է Արսիանի լանջ, իսկ հարավայինը՝ Սողանլուղ[3]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.