Արմազցիխե (վրաց.՝ არმაზციხე) կամ Արմազ, Արմազի (վրաց.՝ არმაზი), հին վրացական պետության առաջին մայրաքաղաք, հնադարյան բերդաքաղաք (մ. թ. ա. 3-րդ - մ. թ. 6-րդ դարեր)։ Գտնվում էր ժամանակակից Մցխեթից 2 կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 22 կմ հյուսիս, Կուր գետի ափին, Հայաստանից, Աղվանքից, Կողքիսից և Հյուսիսային Կովկասից եկող ճանապարհների խաչմերուկում, պատմական Մեծ Մցխեթի մասն է։ Արմազիի հնագույն անունն է Քարթլի։ Քարթլի բնակավայրը, որպես լուսնի պաշտամունքի հիմնական սրբավայր, կոչվել է Արմազի և նրա դիմաց՝ Կուր գետի հյուսիսային ափին տարածված Մցխեթի հետ դարձել (մինչև մ. թ. VI դ.) Վիրքի մայրաքաղաքը։ Քաղաքն ուներ միջնաբերդ (Արմազցիխե, Բագինեթ)՝ հայտնի պաշտպանական, հասարակական, պաշտամունքային ու բնակելի կառույցներով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են պալատական շենք, բաղնիք, վրաց բդեշխների (պիտիաշխների) դամբարաններ։ Գտնվել են 1-ից - 3-րդ դարերի նյութական մշակույթի մնացորդներ, հունարեն ու արամեերեն արձանագրություններ։ Ծաղկման ժամանակաշրջանն էր մ.թ. առաջին դարերը, սակայն 730 թվականին այն արաբական արշավանանքների հետևանքով ոչնչացվել է։

Thumb
Վեցսյունանոց սրահ Արմազի պալատում, մ.թ. 1-ին դար

Տես նաև

  • Դզալիս
  • Ծիծամուր

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմազի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 89 Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.