ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Արկադի Ալեքսանդրովիչ Ռիլով (ռուս.՝ Арка́дий Алекса́ндрович Рыло́в, 17 (29) հունվարի, 1870, Իստոբենսկ, Վյատկայի նահանգ, Ռուսական կայսրություն – 22 հունիսի, 1939, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ։
Արկադի Ռիլով ռուս.՝ Аркадий Рылов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17 (29), 1870 |
Ծննդավայր | Istobensk, Օռլովսկի շրջան, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 22, 1939[1][2][3] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1891) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1897) |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ |
Ոճ | ռեալիզմ և սիմվոլիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Եվգենի Կիբրիկ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Arkady Rylov Վիքիպահեստում |
«Միր իսկուստվա» միության, Ռուս նկարիչների միության, Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ, Լենինգրադի նկարիչների միության հիմնադիր-անդամ, Գեղարվեստի համառուսական ակադեմիայի Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։
Արկադի Ռիլովը ծնվել է 1870 թվականի հունվարի 17-ին (նոր տոմարով՝ հունվարի 29) Ռուսաստանի Վյատկայի նահանգի Իստոբենսկ գյուղում։ Դաստիարակվել է խորթ հոր ընտանիքում, որ նոտար էր (հարազատ հայրը եղել է հոգեկան հիվանդ)։
Սովորել է Սանկտ Պետերբուրգում՝ Բարոն Ա. Շտիգլիցի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանում (1888-1891) ու Կոնստանտին Կրիժիցկու մոտ։ 1894-1897 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիայում՝ Արխիպ Կուինջիի մոտ։ Մասնակցել է «Միր իսկուստվա» միության և Ռուս նկարիչների միության ստեղծմանը։ 1915 թվականին ստացել է գեղարվեստի ակադեմիկոսի կոչում։
Պետերբուրգի ծայրամասերում ու Ֆինլանդիայում Արկադի Ռիլովն ստեղծել է տասնյակ նկարներ ու էսքիզներ իրեն բնորոշ գունային գամմաներով։ Դրանից բացի նա աշխատել է որպես նկարիչ-նկարազարդող ու գրել էսսեներ բնության մասին։
Արկադի Ռիլովը եղել է Արխիպ Կուինջիի անվան նկարիչների միության նախագահ։
1902 թվականից Արկադի Ռիլովը վարել է «կենդանիներ նկարելու դաս» Գեղարվեստի խրախուսման միությանը կից նկարչական դպրոցում[4], իսկ 1917 թվականից դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում (պրոֆեսոր 1918 թվականից)։ Համագործակցել է «Чиж» ամսագրի հետ։
Հեղափոխությունից հետո Արկադի Ռիլովը շարունակել է ակտիվորեն զբաղվել ստեղծագործական ու մանկավարժական գործունեությամբ։ Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովը Ռիլովին կոչել է «խորհրդային ականավոր բնանկարիչ», իսկ նրա «Երկնագույն լայնարձակությունում» (ռուս.՝ «В голубом просторе», 1918, Տրետյակովյան պատկերասրահ) նկարը դասել է այն ստեղծագործությունների շարքում, «որոնցով ընդունված է սովորաբար սկսել խորհրդային գեղանկարչության պատմությունը»[5]։ 1932 թվականին Սովետական նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության ստեղծումից հետո Արկադի Ռիլովը մասնակցել է նրա խոշորագույն ցուցահանդեսներին՝ սկսած Լենինգրադի նկարիչների առաջին՝ 1935 թվականի ցուցահանդեսից[6]։ Նրա աշխատանքները շատ դեպքերում որոշել են 1920-1930-ական թվականների Լենինգրադի բնանկարային գեղանկարչության բնույթը[7]։
Որպես Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր՝ Արկադի Ռիլովը մեծ ներդրում է ունեցել նկարիչների նոր սերնդի նախապատրաստման գործում՝ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն գործելով խորհրդային բնանկարային գեղանկարչության զարգացման վրա հետագա տասնամյակներում։ Նրա աշակերտների թվում են եղել այդ ժանրի այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Ալեքսեյ Գրիցայը, Բորիս Շչերբակովը, Նիկոլայ Տիմկովը։ Նկարիչ Նիկոլայ Գալախովը, ով Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում սովորել ու ստեղծագործել է հետպատերազմյան տարիներին, Արկադի Ռիլովին համարում է իր «ուսուցիչն» ու «սիրելի նկարիչը»[8][9]։
Արկադի Ռիլովի աշխատանքներից առավել հայտնի են «Կանաչ աղմուկ» (ռուս.՝ «Зелёный шум», 1904)[10] և «Երկնագույն լայնարձակությունում» (ռուս.՝ «В голубом просторе», 1918)[11] նկարները։ Նրա մյուս աշխատանքներից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.