From Wikipedia, the free encyclopedia
Գրիգորի Միխայլովիչ Շեգալ (ռուս.՝ Григорий Михайлович Шегаль, ապրիլի 25 (մայիսի 7), 1889 կամ 1889[1][2][3], Կոզելսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1956 կամ 1956[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։
Գրիգորի Շեգալ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25 (մայիսի 7), 1889 կամ 1889[1][2][3] |
Ծննդավայր | Կոզելսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 6, 1956 կամ 1956[1][2][3] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ, ուսուցիչ, գիտնական, գծանկարիչ, արվեստի տեսաբան և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Աշակերտներ | Բենիամին Բասաու և Aleksandr Borisov? |
Գրիգորի Շեգալը ծնվել է 1889 թվականին։ Սովորել է Պետերբուրգի նկարչական դպրոցում` Արկադի Ռիլովի, Նիկոլայ Ռյորիխի և Իվան Բիլիբինի մոտ, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայում (1917-1918) Գուգո Զալեմանի մոտ, Մոսկվայում (1922-1925)՝ Ալեքսանդր Շևչենկոյի մոտ։
Դասավանդել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտում (1937-1941) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (1945-1956)։ 1928 թվականից Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ։ Աշխատել է պատմահեղափոխական («1917 թվականի Կերենսկու փախուստը Գատչինայից», 1936-1938, ԳՏԳ) և կենցաղային ժանրերում, նկարել է բնապատկերներ («Մարտ։ Կապույտ ստվերներ», 1946, Տրետյակովյան պատկերասրահ), նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք ստեղծվել են նուրբ, պայծառ գույնի կոլորիտային գամմայով[5]։
Նկարիչը մահացել է 1956 թվականին։ Թաղվել է Մոսկվայի Վվեդենսկոյե գերեզմանատանը, 3-րդ հատվածամասում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.