![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/Etalon_race_ardennaise_1.jpg/640px-Etalon_race_ardennaise_1.jpg&w=640&q=50)
Արդենյան ձի
From Wikipedia, the free encyclopedia
Արդենյան ձի, արդեններ, ծանրաքարշ ձիերի ցեղ։
Ստացվել է Բելգիայում, Արդենյան բարձրավանդակի շրջանում։ Հետագայում խոշոր ձիեր ունենալու նպատակով Բելգիայում արդենյան ձի տրամախաչվել է բրաբանսոնի հետ և ստացվել է բելգիական բանող ձիերի ցեղը։ Ֆրանսիայում և Շվեդիայում բելգիական արդենների, տեղական ձիերի և ապա բրաբանսոնի տրամախաչումից ստացված ցեղը նույնպես կոչվում է արդենյան ձի։ Ներկայումս բուծվող արդենյան ձիերն ունեն ամուր մարմնակազմ, դիմացկուն են, կերի նկատմամբ ոչ պահանջկոտ։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, իրանը՝ երկար և լայն, գույնը՝ շիկավուն, աշխետ, մոխրագույն։ Հովատակների մնդավի բարձրությունը 148-160 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 160-170 սմ, կրծքի փաթը՝ 190-220 սմ, դաստակինը՝ 23-25 սմ։ Կենդանի քաշը՝ 700-800 կգ։
Արդենյան ձի բուծվում է նաև Ավստրիայում, Հունգարիայում, Արգենտինայում, Չիլիում և այլուր։