![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Female_neck.jpg/640px-Female_neck.jpg&w=640&q=50)
Պարանոց
From Wikipedia, the free encyclopedia
Պարանոց, մարմնի ողնաշարային հատվածը, որն իրար է միացնում է գլուխն ու մարմինը[1]։ Պարանոց է անվանվում գլխի և ուսերի միջև ընկած հատվածը[2]։ Պարանոցն իրականացնում է կենսականորեն անհրաժեշտ մի շարք գործառույթներ և խոցելի մարմնի մաս է։ Պարանոցով է անցնում այնպիսի սնուցման ուղիներ, ինչպիսիք են՝ կերակրափողը, կոկորդը, շնչափողը և գլխուղեղի արյուն մատակարարող անոթները։ Պարանոցի ողերն ու մկանները ապահովում են գլխի շարժողունակությունը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Female_neck.jpg/640px-Female_neck.jpg)
Պատմության մեջ կենդանական աշխարհում պարանոցի առկայությունն արձանագրվել է տիկտաալիկ կենդանու մոտ, որն ապրել է Դևոնի ժամանակաշրջանի վերջում՝ մոտ 375 միլիոն տարի առաջ։ Սակայն մարմնի այդ մասի ձևավորումը հնարավոր է եղել ավելի վաղ՝ մոտ 400 միլիոն տարի առաջ, երբ հնագույն ձկների մարմնում ձևավորվել է շնչառական նոր մարմին՝ թոքեր[3]։
Մի շարք կենդանիների մոտ, օրինակ՝ ընձուղտի պարանոցը, կարող է լինել անհամեմատ երկար, ինչը լրացուցիչ գործառույթի հնարավորություն է տալիս, որն էլ պայմանավորված է սնվելու ձևի հետ։