Ավստրալիա
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիա (անգլ.՝ Australia), պաշտոնապես Ավստրալիայի Համագործակցություն (անգլ.՝ Commonwealth of Australia), երկիր, որ ներառում է Ավստրալիա մայրցամաքը, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսում՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքում՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքում՝ Նոր Զելանդիան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավստրալիա (այլ կիրառումներ)
Ավստրալիա Australia Ավստրալիայի Համագործակցություն Commonwealth of Australia |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Advance Australia Fair (Հառաջ, նազելի Ավստրալիա) |
||||
|
||||
Մայրաքաղաք | Կանբերրա 35°18′S, 149°08′E | |||
Ամենամեծ քաղաք | Սիդնեյ | |||
Ազգային լեզու | անգլերեն (դե ֆակտո)[1] | |||
Կառավարում | Խորհրդարանական ժողովրդավարություն (Դաշնային սահմանադրական թագավորություն) |
|||
- | Միապետ | Չարլզ III թագավոր | ||
- | Գեներալ–նահանգապետ | Դեյվիդ Հերլի | ||
- | Վարչապետ | Էնթոնի Ալբանիզ | ||
Անկախություն | Միավորված Թագավորությունից | |||
- | Սահմանադրություն | հունվարի 1 1901 | ||
- | 1931 թ. Վեստմինսրերյան կանոնադրություն | դեկտեմբերի 11 1931 | ||
- | 1986 թ. Ավստրալիայի ակտ | մարտի 3 1986 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 7741220 կմ² (6-րդ) | ||
- | Ջրային (%) | 1 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 21,110,000[2] (53-րդ) | ||
- | 2006 մարդահամարը | 19,855,288 | ||
- | Խտություն | 2.6 /կմ² (224-րդ) /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | US$718.4 բիլիոն (IMF) (17-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | US$34,359 (IMF) (14-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | US$822.1 բիլիոն (15-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | US$39,320 (DFAT) (17-րդ) | ||
ՄՆԶԻ (2004) | 0.957 (բարձր |
|||
Արժույթ | Ավստրալիական դոլար (AUD) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+8 to +10.5) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+9 to +11.5) | ||
Ազգային դոմեն | .au | |||
Հեռախոսային կոդ | +61 |
18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40 000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թվականի հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս։ Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։
1901 թվականի հունվարի 1-ին այդ վեց գաղութները միավորվելով ձևավորեցին Ավստրալիական Միությունը։ Այդ ժամանակից ի վեր Ավստրալիան պահպանում է իր կայուն ազատ ժողովրդավարական քաղաքական համակարգը, որը գործում է որպես պառլամենտական ժողովրդավարության միություն, և սահմանադրական միապետությունը։ Միությունը ներառում է վեց նահանգներ և մի քանի տարածքներ։ 22.7 միլիոն բնակչությունը մեծապես կենտրոնացած է Արևելյան նահանգներում և քաղաքներում։ Ավստրալիան իր տնտեսության ծավալով աշխարհում 12-րդն է, իսկ մեկ շնչին ընկնող եկամտի ծավալով՝ հինգերորդը։ Ավստրալիան իր ռազմական ծախսերով աշխարհում 13-րդն է։
Ավստրալիան Մեծ20, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն, Բրիտանական ազգերի միություն, Ասիա-Խաղաղ օվկիանոս տնտեսական համագործակցություն, Խաղաղ օվկիանոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։