Միացյալ Թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (անգլ.՝ The United Kingdom of Great Britain and Northern Ireland), ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն (անգլ.՝ United Kingdom), սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain)։ Միացյալ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը, և Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։
Միացյալ Թագավորություն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, երկիր, colonial power? և կղզային պետություն | ||||
Ներառում է | Անգլիա[1], Ուելս, Շոտլանդիա և Հյուսիսային Իռլանդիա | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Լոնդոն | ||||
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Միացյալ Թագավորության խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ III | ||||
Կառավարության ղեկավար | Քիր Սթարմեր | ||||
Ջրային % | 1.34% ջրային | ||||
Ազգաբնակչություն | 68,407,849 | ||||
Խտություն | 270 /կմ² մարդ/կմ² | ||||
Կրոն | Քրիստոնեություն | ||||
Հիմն | Աստված պահպանիր թագուհուն | ||||
Կարգախոս | Dieu et mon droit | ||||
Հիմնադրված է | ապրիլի 12, 1927 թ. | ||||
Արժույթ | Ֆունտ | ||||
Կենտրոնական բանկ | Անգլիայի բանկ | ||||
Ազգային տոն | Նոր տարվա օր, Սուրբ Ծնունդ, Սուրբ Պատրիկի օր, Մայիսի մեկ, Նվերների օր, Զատկի երկուշաբթի և Ավագ Ուրբաթ | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | +44 | ||||
Ինտերնետ-դոմեն | .uk և .gb[2][3] | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,929[4] | ||||
gov.uk(անգլ.) |
Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ ինքնիշխան՝ սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ։ Միացյալ Թագավորությունը, բացի այս ցամաքային սահմանից, մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային ծովով, Անգլիական նեղուցով և Իռլանդական ծովով։
Միացյալ Թագավորությունը ունիտար պետություն է[5], որը գործում է սահմանադրական միապետություն և պառլամենտական համակարգ կառավարման համապատասխան[6]։ Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը։ Դա մի պետություն է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից՝ Անգլիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս։ Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված, ունենալով իրենց մայրաքաղաքները՝ Բելֆասթը, Էդինբուրգը և Կարդիֆը՝ համապատասխանաբար[7][8]։ Միացյալ Թագավորության հետ միավորված են, բայց նրա կազմի մեջ չեն մտնում թագից կախյալ երեք տարածքները՝ Գերնսին, Ջերսին և Մեն կղզին։
Միացյալ Թագավորությունը ունի տասնչորս Բրիտանական օվկիանոսյան տարածքներ։ Սրանք Բրիտանական կայսրության մնացորդներն են, որն իր բարձրակետում՝ 1922 թվականին տարածքային առումով կազմում էր համարյա երկրագնդի մակերևույթի մեկ քառորդը և մարդկության պատմության մեջ ամենամեծ կայսրությունն էր։ Բրիտանական ազդեցությունը կարելի է նկատել մինչ օրս նրա նախկին տարածքների մեծ մասում՝ բազմաթիվ բնագավառներում՝ լեզվի, մշակույթի և օրենսդրական համակարգի։
Միացյալ Թագավորությունը զարգացած երկիր է. ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում յոթերորդն է և ութերորդն է իր գնողունակությամբ։ Այն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում աշխարհի ամենաարդյունաբերական երկիրն էր և ամենաազդեցիկը միջազգային հարաբերություններում։ Միացյալ Թագավորությունը շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում։ Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է։
Միացյալ Թագավորությունը 1946 թվականի առաջին նստաշրջանից սկսած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ է։ Այն 1973 թվականից Եվրոպական տնտեսական միության անդամ է։ Միացյալ Թագավորությունը Ազգերի Համագործակցության, Եվրախորհրդի, Մեծ յոթնյակի, Մեծ ութնյակի, ՆԱՏՕ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է։ Եվրոպական միությունը պաշտոնապես լքել է 2020 թվականի հունվարի 31-ին[9]։