Ասցիտ
From Wikipedia, the free encyclopedia
Ասցիտ կամ ջրգողություն, որովայնի խոռոչում հեղուկի ախտաբանական կուտակում[3]։ Գործնականում դա 25մլ-ից ավելի հեղուկի կուտակումն է որովայնի խոռոչում[1]։ Ախտանիշներից են որովայնի չափերի մեծացումը, մարմնի զանգվածի ավելացումը, անհարմարավետության զգացողությունը և շնչահեղձությունը[2]։ Որպես բարդություն կարող է առաջանալ ինքնածին բակտերիալ պերիտոնիտ (որովայնամզաբորբ)[2]։
Ասցիտ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Լյարդի ցիռոզ, քաղցկեղ, սրտային անբավարարություն, տուբերկուլիոզ, պանկրեատիտ, լյարդային երակի խցանում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնի չափերի մեծացում, քաշի ավելացում, անհարմարավետություն որովայնում, շնչահեղձություն[2] |
Հետևանք | bulging flanks?, Q3483683?, fluid wave test? և shifting dullness? |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-9 | 789.5 |
ՀՄԴ-10 | R18 |
Հոմանիշներ | Որովայնի խոռոչում հեղուկ, հիդրոպերիտոնեում, որովայնամզի ջրգողություն[3] |
Ախտորոշում | Ֆիզիկալ հետազոտություն, ՈՒՁՀ, ՀՇ[2] |
Բուժում | Դիետա աղի սահմանափակմամբ, դեղամիջոցներ, պունկցիա[2] |
Բարդություններ | Ինքնածին բակտերյալ պերիտոնիտ, լյարդ-երիկամային համախտանիշ, արյան մեջ նատրիումի քանակի քչացում[2][1] |
Հաճախություն | Լյարդի ցիրոզով հիվանդների 50%-ից ավելին[1] |
Ascites Վիքիպահեստում |
Զարգացած երկրներում ասցիտի առաջացման ամենատարածված պատճառը լյարդի ցիռոզն է[1]։ Այլ պատճառներից են քաղցկեղը, սրտային անբավարարությունը, տուբերկուլյոզը, պանկրեատիտը և լյարդային երակի խցանումը[1]։ Ցիռոզի ժամանակ ասցիտի առաջացման մեխանիզմը պայմանավորված է դռներակային համակարգում ճնշման բարձրացմամբ և արյունային անոթների դիսֆունկցիայով[1]։ Հիմնականում ախտորոշումը հիմնվում է ՈՒՁՀ-ի (ուլտրաձայնային հետազոտություն) և ՀՇ-ի (համակարգչային հետազոտություն) տվյալների վրա[2]։ Առաջնային պատճառը հայտնաբերելու համար կարող է կատարվել հեղուկի հետազոտություն[2]։
Բուժումը հաճախ ներառում է դիետա՝ աղի սահանափակմամբ, միզամուղներ և հեղուկի դրենավորում[2]։ Հնարավոր է նաև կատարել միջլծային ներլյարդային դռներակային շունտավորում, բայց այն կարող է առաջացնել լուրջ բարդություններ[2]։ Ծայրահեղ դեպքերում կատարվում է լյարդի փոխպատվաստում[1]։ Լյարդի ցիռոզով հիվանդների կեսի մոտ 10 տարվա ընթացքում առաջանում է ասցիտ, իսկ նրանց կեսը մահանում են առաջիկա 3 տարիների ընթացքում[1]։ Տերմինը առաջացել է հունական ասկիտ բառից, որը թարգմանաբար նշանակում է պարկանման[4]։