Աստուրիայի թագավորություն
պատմական երկիր / From Wikipedia, the free encyclopedia
Աստուրիայի թագավորություն (լատին․՝ Regnum Asturorum՝ ռեգնում աստուրորում) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 718-925 թվականներին։ Հիմնադրել է վեստգոթ Պելագիուս Աստուրիասը (իսպ.՝ Pelayo)[1] 718 թվականին։ Երկիրը կառավարել է Աստուրական թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ՝ Ալֆոնսո III Մեծ արքայի օրոք (866-910)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կանգաս դե Օնիս, Սան Մարտին դել Ռեյ Աուրելիո, Պրավիա, Օվիեդո | |||
Լեզու | Լատիներեն, Վուլգար լատիներեն (Աստուր-Լեոնեսերեն, գալիսիա-պորտուգալերեն, կաստիլերեն), բասկերեն, և փոքրաթիվ բրիտտոներեն և գոթերեն խոսողներ | |||
Կրոն | Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Դինաստիա | Աստուրացիներ | |||
Պետության գլուխ | թագավոր |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Կանգաս դե Օնիսը, ապա՝ Սան Մարտին դել Ռեյ Աուրելիոն և Պրավիան։ 791 թվականից Ալֆոնսո II-ը մայրաքաղաքը տեղափոխում է իր ծննդավայր Օվիեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Աստուրիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի ամիրայությունը, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա։ Բարգավաճման շրջանում այն ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն է ունեցել Նավառայի թագավորության վրա[2]։
10-րդ դարում Աստուրիայի թագավորությունը վերափոխվեց Լեոնի թագավորության, երբ Ֆրուելա II-ը դարձավ Լեոնի թագավոր (924)[3]։
Աստուրիայի թագավորությունը առաջին քրիստոնյա երկիրն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո[4]։ Այդ տարում Պելագիուսը պարտության մատնեց Օմայյան ոստիկանին Կովադոնգայի ճակատամարտում, որից փաստորեն սկիզբ առավ Ռեկոնկիստան։