Աստղակենսաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Աստղակենսաբանություն (էկզոկենսաբանություն), գիտություն, որի ուսումնասիրման առարկան կյանքի ծագումն է, էվոլյուցիան և տարածումը տիեզերքում։ Աստղակենսաբանությունը հիմնվում է ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, կենսաբանության, էկոլոգիայի, հնէաբանության, աշխարհագրության և երկրաբանության նվաճումների վրա՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այլ մոլորակներում կյանքի ծագման հավանականությունը[2][3]։ Շատ խնդիրների լուծման ժամանակ մարդու տիեզերական տարածություն ակտիվ մուտք ունենալու հետևանքով աստղակենսաբանությունը սերտորեն առնչվում է Տիեզերական կենսաբանության և Տիեզերական բժշկության հետ։ Աստղակենսաբանությունը որոնում է կյանքի համար բարենպաստ պայմաններ ինչպես Արեգակնային համակարգում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և կյանքի զարգացման հավանականությունը երկրի և տիեզերքի բարդ պայմաններում[4] (ինչպես նաև նախակենսաբանական քիմիայի ապացույցների որոնման և լաբորատոր ու գործնական հետազոտություններ երկրի վրա կյանքի զարգացման վաղ շրջանների ուսումնասիրման համար)։