From Wikipedia, the free encyclopedia
Աուգուստո Սեսար Սանդինո (իսպ.՝ Augusto César Sandino, մայիսի 18, 1895[1], Նիկինոհոմո, Masaya Department, Նիկարագուա - փետրվարի 21, 1934, Մանագուա, Managua Department, Նիկարագուա[2]), լրիվ անունը՝ Աուգուստո Նիկոլաս Կալդերոն դե Սանդինո ի Խոսե դե Մարիա Սանդոնո (Augusto Nicolás Calderón de Sandino y José de María Sandino), նիկարագուացի հեղափոխական, Նիկարագուայի ազգային հերոս, գեներալ (1926)։
Աուգուստո Սանդինո | |
---|---|
իսպ.՝ Augusto Nicolás Calderón Sandino | |
մայիսի 18, 1895[1] - փետրվարի 21, 1934 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Նիկինոհոմո, Masaya Department, Նիկարագուա |
Մահվան վայր | Մանագուա, Managua Department, Նիկարագուա[2] |
Գերեզման | Lake Managua |
Քաղաքացիություն | Նիկարագուա |
Կոչում | գեներալ[3] |
Զորամաս | Ejército Defensor de la Soberanía Nacional de Nicaragua? |
Ստորագրություն |
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Հոնդուրասում, Գվատեմալայում, Մեքսիկայում։ 1926 թվականին վերադառնալով հայրենիք, ներգրավվել է Միացյալ Նահանգների օկուպացիայի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեջ։ 1927 թվականին գլխավորել է Նիկարագուայի տարածքը զավթած ԱՄՆ զորքերի դեմ պարտիզանական շարժումը, որը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Պատերազմի հետևանքով երկիրն ազատագրվել է (1933) ամերիկյան զորքերի տիրապետությունից։ 1934 թվականի փետրվարին Սանդինոն կանչվել է Մանագուա՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կառավարության հետ պաշտոնական բանակցությունների համայնք և ուխտադրժորեն սպանվել։
Սանդինոյի անունով է կոչվել Նիկարագուայի ազգային-ազատագրության ճակատը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.