![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Bandera_CNT-AIT.svg/langhy-640px-Bandera_CNT-AIT.svg.png&w=640&q=50)
Աշխատանքի ազգային համադաշնություն
From Wikipedia, the free encyclopedia
Աշխատանքի ազգային համադաշնություն (իսպ.՝ CNT — Confederación Nacional del Trabajo), իսպանական անարխիստական-սինդիկալիստական արհմիությունների կոնֆեդերացիա, որը հանդիսանում է Աշխատողների միջազգային ասոցիացիայի կոլեկտիվ անդամ։ Պատմականորեն սերտ հարաբերություններ ունի Իբերիայի անարխիստների ֆեդերացիա անարխիստական կազմակերպության հետ։
Աշխատանքի ազգային համադաշնություն Confederación Nacional del Trabajo | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Արհեստակցական միություն և համադաշնություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1910 թ. |
Գաղափարախոսություն | Անարխոսինդիկալիզմ |
Օրհներգ | Hijos del Pueblo |
Շտաբ |
(վայրը փոխվում է քարտուղարության փոփոխության հետ միասին) |
Ազգային պատկանելություն | Իբերիայի անարխիստների ֆեդերացիա |
Միջազգային պատկանելություն | Աշխատավորների միջազգային ասոցիացիա |
Կայք | www.cnt.es |
![]() |
Աշխատանքի ազգային համադաշնությունը հիմնադրվել է 1910 թվականին Բարսելոնայում[1] «Solidaridad Obrera» արհեստակցական միությունը միավորող խմբերի կողմից։ Հետագայում մեծ ազդեցություն է ունեցել իսպանական անարխիզմի զարգացման գործում։
Անարխիստական-սինդիկալիստական արհմիութենական կազմակերպությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝ փոխօգնություն, ֆեդերալիզմ, աշխատանքային ինքնավարություն, ընդհանուր ժողովների սկզբունք և կոլեկտիվ որոշումների ընդունումը։