From Wikipedia, the free encyclopedia
Ուղիղ ժողովրդավարություն, ժողովրդի իշխանության ուղղակի իրականացման միջոցների և ձևերի ամբողջություն։ Անվանվում է նաև ուղղակիի ժողովրղավարություն։ Անմիջական ժողովրդավարությունը ժողովրդավարության իրականացման հիմնական ձևերից ներկայացուցչական ժողովրդավարության հետ մեկտեղ։ Սահմանադրական իրավունքում ընդունված է առանձնացնել անմիջական ժողովրդավարության հրամայական և խորհրդատվական ձևերը։ Հրամայականի դեպքում ժողովուրդը ինքն է ընդունամ վերջնական որոշումը, որի իրականացամը պարտադիր է պետական բոլոր մարմինների համար։ Հրամայական ձևերն են՝ հանրաքվեն, ընտրությունները (նախագահի, պատգամավորների և այլն)։ Խորհրդատվական ձևերն են՝ հարցումները (հանրաքվեները), ժողովրդական քննարկումները, քաղաքացիական ժողովրղական նախաձեռնությունները և այլն, ինչը հնարավորություն է տալիս ժողովրդի կամքին համահունչ որոշումներ ընդունել։
Կիրառված միայն տնտեսական ոլորտին՝ ուղիղ ժողովրդավարությունը հաճախ կոչվում է ինքնակառավարում։
Ի սկզբանե, ժողովրդավարություն ասելով հասկացել են հենց ուղիղ ժողովրդավարությունը (Հին Հունաստանի ժամանակաշրջանից մինչև 13-րդ դար), սակայն ներկայացուցչական ժողովրդավարությունն աստիճանաբար անվանվեց ժողովրդավարություն, և այսօր մենք ավելացնում ենք «ուղիղ» բառը ժողովրդավարությունը նկարագրելու համար։
Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի աթենյան ժողովրդավարությունը սովորաբար պատմաբանների կողմից համարվում է ուղիղ ժողովրդավարության առաջին օրինակը, չնայած որ կանայք, օտարազգիները ու ստրուկները բացառվում էին։ Հիմնական մարմինները 500 տղամարդ քաղաքացուց բաղկացած ժողովներն էին։
Մեր օրերում բազմաթիվ երկրներում գոյություն ունեն ուղիղ կամ կիսաուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ. Շվեյցարիա, ԱՄՆ, Իսլանդիա, Իտալիա։ Ուղիղ ժողովրդավարության համակարգի ստեղծման շրջանակներում գոյություն ունեն միջազգային նախագծեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.